Ամենից շատ կարդացված նյութեր
.png)
Մշակույթ
13:43 08/12/2007
ՎՐԱՍՏԱՆՈՒՄ ԵՎ ԱՐԵՎՄՏՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԱՄԵՆ ԱՆՑՆՈՂ ՕՐՎԱ ՀԵՏ ՀՈՒՇԱՐՁՆՆԵՐԻ ԹԻՎԸ ՊԱԿԱՍՈՒՄ Է
«Այս տարվա ընթացքում կատարել ենք 2 ճամփորդություն դեպի Վրաստան և 3 ճամփորդություն դեպի Արևմտյան Հայաստան»,- Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող կազմակերպության տնօրեն Սամվել Կարապետյանը: Նրա խոսքով, այդ ճամփորդությունների նպատակը հայակական հուշարձանների ուսումնասիրությունն և հայտանաբերումն է, դրանց չափագրումը, լուսանակարումն ու հայերեն վիմագրերի ընդօրինակումը:
Ս. Կարապետյանը նշեց, որ կատարված ուսումնասիություններն այժմ մշակվում են, որպեսզի դրանց հիմնա վրա գրքեր հրատարակվեն: Վերջինիս հավաստմամբ, եկող տարի նախատեսվում է Ախալցխայում կատարած ուսումնասիությունների հիման վրա հրատարկել «Ախալցխա» հատորը: «Ախալցխայում հետաքրքիր էր այն, որ Ղարաթուման անունով գյուղում հայտանաբերեցինք յ1475թ. հայկական խաչքար»,-իր կատարած ճամփորդության մասին պատմեց Ս.Կարապետյանը:
Նա նաև տեղեկացրեց, որ Ախալցխա կատարած ճամփորդության ընթացքում իրենց խումբը հայտնաբերել է բազմաթիվ 14-րդ և 15-րդ դարերի խաչքարեր, որոնց վիմագրերը երբեք հրատարակված չեն եղել: Մասնագետը հայտնեց, որ նոր հայտնաբերված խաչքարերի վիմագրերը ևս կհրատարակվեն «Ախալցխա» գրքում: Ս. Կարապետյանը ցավով նշեց, որ Վրաստանի բոլոր այն գյուղերում, որտեղ վերջին տաս տարվա ընթացքում եկեղեցիներ են նորոգվել, արվել է հայկական եկեղեցիները յուրացնելու նպատակով: «Թիֆլիսում ինչ եկեղեցի նորոգվում է, ապա դրանք իրականացվում է հայկական եկեղեցիները վրացական դարձնելու համար: Հայակական եկեղեցիների նորոգման ժամանակ հանում են խաչքարերը», - տեղեկացրեց Ս. Կարապետյանը: Նա նշեց, որ վրացիները հայկական եկեղեցիները վրացականացնելու համար նույնիսկ միջազգային կազմակերություններից գումարներ են հայթայթում: Նրա տեղեկացմամբ, նման տխուր ճակատագրի է արժանացել Թբիլիսիի «Բեթխեհեմի» Սուրբ Աստվածածին եկեղեցին, Սուրամ, Դիրբ և Ախալքալաք գյուղերի եկեղեցիները:
«Միջազգային կազմակերպությունները կարծում են, որ դրանով նպաստում են հայկական եկեղեցու վերականգմանը, իսկ վրացիները ի չարս են օգտագործում այդ գումարները: Նրանք ջնջում են հայկական հետքերը»,- վստահեցրեց Ս. Կարապետյանը:
Անդրադառնալով Արևմտյան Հայաստան կատարած ճամբորդությանը` Ս. Կարապետյանը տեղեկացրեց, որ այս տարվա ճամփորդության ուրախալի նորությունն այն է, որ Արճեշի շրջանում հայտնաբերել են 927թ. հայկական խաչքար: «Առայսօր գիտական աշխարհին հայտնի Հայաստանի տարածքից հայտնաբերված ամենահին խաչքարը 876 թվականի է: Մեր հայատանբերած խաչքարը 51 տարով երիտասարդ է հնագույն խաչքարից, այդ իսկ պատճառոց այն ուրախալի էր մեր հայկական իրականության համար»,-նշեց հուշարձանների ուսումնասիրությամբ զբաղվող մասնագետը: Ս. Կարապետյանը հայտնեց, որ Արևմտյան Հայաստանում մեծամասամբ հայտնաբերել են միջնադարյան` 14-15 րդ դարերի խաչքարեր:
Մասնագետը վշտով նշեց, որ ներկայումս «Մեծոփա» վանքը ամբողջությամբ ավերված է: «Հանդիպեցինք «Մեծոփա» վանքը 40 տարի առաջ քանդած քուրդին, որը մեծ ոգևորությամբ մեզ պատմում էր, թե ինչպիսի տեսք ուներ հայկական վանքը մինչ իր քանդելը»,- պատմեց Ս. Կարապետյանը: Նա վստահեցրեց, որ Արևմտյան Հայաստանում բոլոր վանքերը քրդերը քանդում են ոսկի գտնելու ակնկալիքով: «Արևմտյան Հայաստանում ամեն անցնող օրվա հետ հուշարձանների թիվը պակասում է: Քրդերը քանդում են գանձախուզության նպատակով, իսկ թուրքերը` պետական ծրագրով»,- հավելեց նա:
Ս. Կարապետյանը հայտնեց, որ 2008թ. նախատեսում են գնալ ճամփորդության Արևմտյան Հայաստանի, Թբիլիսիի և Արցախի այն վայրերը, որտեղ դեռ չեն հասցրել լինել: Մասնագետը նշեց, որ Արցախում հուշարձանների 80 տոկոսն արդեն ուսումնասիրել են, մնացել է 20 տոկոսը, և այն եկող տարի կվերջացնեն: Նրա խոսքով, 2009-ին կհրատարակեն Արցախի հուշարձանների համահավաքի 5 հատոր: Իսկ 2008թ. նախատեսում են հրատարակել Արցախի հուշարձանների կատալոգ:

Placeholder