Ամենից շատ կարդացված նյութեր
.png)
«Ռուսաստանյան «Սովէքսպորտֆիլմ» կազմակերպությունը բանակցությունների արդյունքում մեզ է նվիրել 1960-80-ական թվականներին Խորհրդային Հայաստանում նկարահանած 22 ֆիլմ»,-Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Ազգային արխիվի տնօրեն Ամատունի Վիրաբյանը: Նրա խոսքով, այդ ընկերությունը զբաղվում է ֆիլմերի վաճառքով, և իր արխիվում գտնվող մի շարք երկրներ` օրինակ Ուկրաինա, Ղազախստան, գնել են իրենց երկրներում նկարահանված ֆիլմերը: «Մեկ տարի բանակցություններ ենք վարել այդ ընկերության հետ, ու քանի որ տնօրեն էլ հայ է, մեզ մեր ֆիլմերը նվիրեցին»,-ասաց Ա. Վիրաբյանը:
Ինչպես նշեց արխիվի տնօրենը, յուրաքանչյուր ֆիլմ սովորաբար ներկայացված է լինում 5 տարբեր տեխնիկական տարբերակներով` նեգատիվ, կոնտրատիպ, պոզիտիվ, լավանդա և ֆոնոգրամա: «Մեր մոտ եղած ֆիլմերը պոզիտիվներն են, այսինքն կարող են լինել հարուրավոր պոզիտիվներ, իսկ նրանք մեզ նվիրել են հենց բնագրերը` նեգատիվը, որոնց թվում են «Հրդեհ», «Երջանկության մեխանիկա», «Սարոյան եղբայրներ» և այլ ֆիլմեր: Իսկ քանի որ այդ ֆիլմերն իրենցից ներկայացնում են գեղարվեստական մեծ արժեք, ապա կարևոր էր նաև ունենալ հենց բնագրերը»,-ավելացրեց Ա. Վիրաբյանը:

Placeholder