Ամենից շատ կարդացված նյութեր
.png)
Այսօր Ռոտերդամում «Արևիկ» անսամբլի երեխաները կմասնակցեն մանկական «Եվրոտեսիլ-2007» միջազգային մրցույթին: Երեխաներն արդեն Ռոտերդամում են, ավելին, նրանք հասցրել են բեմական հագուստներով երկու անգամ փորձ անել այն դահլիճում, որտեղ կայանալու է համերգը: Մրցույթում Հայաստանը ներկայացնող «Արևիկ» անսամբլը ելույթ է ունենալու երրորդը:
Մրցույթը բացելու է Վրաստանը ներկայացնող Մարիամ Ռոմելաշվիլին: Իսկ երկրորդ համարի ներքո ելույթ է ունենալու Բելգիայի ներկայացուցիչը: Բացի վերը նշված երկրներից մանկական Եվրոտեսիլում հանդես են գալու նաև Կիպրոսի, Պորտուգալիայի, Ռուսաստանի, Ռումինիայի, Բուլղարիայի, Սերբիայի, Հոլանդիայի, Մակեդոնիայի, Ուկրաինայի, Շվեդիայի, Մալթայի, Հունաստանի, Լիտվայի և Բելոռուսի ներկայացուցիչները:
«Արևիկ» խումբը համաեվրոպական հարթակում ներկայանալու է «Երազանք» երգով: Նշենք, որ Հայաստանն առաջին անգամ է մասնակցում հեղինակավոր այս մրցույթին: Վերջին տվյալներով` ինտերնետային կայքերի քվեարկության արդյունքում Հայաստանը ոչ միայն լավագույն եռյակում է, այլև առաջատարն է:

Placeholder