ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԸ ՆԱԽԸՆՏՐԱԿԱՆ ՇՐՋԱՆՈՒՄ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԱՆԵԼԸ ՆՊԱՏԱԿԱՀԱՐՄԱՐ ՉԻ ՀԱՄԱՐՈՒՄ
Տնտեսություն
13:00 08/12/2007

ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԸ ՆԱԽԸՆՏՐԱԿԱՆ ՇՐՋԱՆՈՒՄ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԱՆԵԼԸ ՆՊԱՏԱԿԱՀԱՐՄԱՐ ՉԻ ՀԱՄԱՐՈՒՄ

«Հայաստանի Կենտրոնական բանկը տարադրամի փոխարժեքի տատանումների և երկրի արժութային շուկայում կեղծ թղթադրամներ հայտնվելու վերաբերյալ այսօր մեկնաբանությունները անելը նպատակահարմար չի համարում, մանավանդ որ համապատասխան մարմիններն այդ ուղղությամբ հետաքննություն են սկսել»,- այսպես այսօր պատասխանեց Կենտրոնական բանկի նախագահ Տիգրան Սարգսյանը Panorama.am-ի թղթակցի այն հարցին, թե վերջին օրերս  ին՞չ քանակի  կանխիկ դոլար է բերվել Հայաստան և դրա ո՞ր մասն է կեղծ եղել:

Նրա խոսքերով, Կենտրոնական բանկի համապատասխան կառույցները շուկայում կեղծ թղթադրամների հայտնելու դեպքում օպերատիվ կերպով արձագանքում են: «Մեզ ավելի շատ հետաքրքրում է ֆինանսական շուկայի կայունությունը, և երբ տատանումնե են լինում, հատկապես հանգստյան օրերին, դա մեզ մտահոգում է»,- նկատեց Տիգրան Սարգսյանը:

Նա տեղեկացրեց, որ ներկայումս Կենտրոնական բանկը հետաքննություն է վարում, տարադրամի փոխանակման կետերում ու կոմերցիոն բանկերում արդեն ստուգումներ են իրականացվել: «Հաշվի առնելով այն, որ Հայաստանը գտնվում է նախընտրական շրջանում և կրքերը բորբոքվում են, մենք որոշել ենք առավել մանրամասն զեկույց ներկայացնել նախագահական ընտրություններից հետո, երբ հնարավոր կլինի առանց էմոցիաների, օբյեկտիվ քննարկել կտրուկ տատանումների պատճառները, որոնք տեղի են ունենում կանխիկ արտարժույթի շուկայում:

Ով է հանդիսանում գլխավոր խաղացողը, և ինչ սխեմաներ են գործի դրվել, կան արդյոք արտերկրից եկած միջոցներ, ինչպես են դրանք բերվել Հայաստան, ինչ նպատակով և որտեղ են ուղղվել: Սրանք բավականին նուրբ հարցեր են, և այժմ դրանց գնահատական տալը վաղ կլինի»,- ընդգծել է Հայաստանի Կենտրոնական բանկի նախագահը: Միևնույն ժամանակ նա վստահեցրել է, որ նախագահական ընտրություններից հետո Կենտրոնական բանկը կներկայացնի այդ գործարքների բոլոր մանրամասներն ու գործադրված սխեմաները:

Ինչպես նախորդիվ տեղեկացրել էինք, օրերս Հայաստանի իշխանությունները հանձանարարական էին տվել Ազգային անվտանգության ծառայությանը և համապատասխան այլ մարմիններին` հետաքննել և պարզել, թե ինչ ապօրինի ճանապարհով է Թուրքիայից Հայաստան բերվել մեծ քանակությամբ արտարժույթ, որոնց մեջ մեծ մաս են կազմել կեղծ դոլարները:
Placeholder
ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԸ ՆԱԽԸՆՏՐԱԿԱՆ ՇՐՋԱՆՈՒՄ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԱՆԵԼԸ ՆՊԱՏԱԿԱՀԱՐՄԱՐ ՉԻ ՀԱՄԱՐՈՒՄ