ՂԱՐԱԲԱՂՑԻ ՔԱՆԴԱԿԱԳՈՐԾԸ ԲՐԱԶԻԼԻԱՅՈՒՄ ՍԻՄՊՈԶԻՈՒՄԻ Է ՄԱՍՆԱԿՑԵԼ
Մշակույթ
17:06 11/12/2007

ՂԱՐԱԲԱՂՑԻ ՔԱՆԴԱԿԱԳՈՐԾԸ ԲՐԱԶԻԼԻԱՅՈՒՄ ՍԻՄՊՈԶԻՈՒՄԻ Է ՄԱՍՆԱԿՑԵԼ

Ղարաբաղցի քանդակագործ Ռոբերտ Ասկարյանը մասնակցել է Բրազիլիայում անցկացվող մեկամսյա միջազգային սիպոզիումին` բրազիլական մարմարից քանդակելով «Պահապան հրեշտակ» աշխատանքը: Ռեգնումի տեղեկացմամբ, մրցույթին մասնակցելու հայտ են ներկայացրել 245 քանդակագործ, որոնցից գեղարվեստական խորհրդի կողմից ընտրվել են 20-ը` Եվրոպայից, Արգենտինայից, Թուրքիայից և այլ երկրներից:

Ռոբերտ Ասկարյանն ազգությամբ հայ միակ ներկայացուցիչն է եղել: «Արվեստ ներկայացնողին միշտ էլ հետաքրքիր է այլ երկրների իր գործընկերների հետ շփվելը: Բրազիլիայում ամեն ինչ արվում էր ցույց տալու, որ արվեստը հնարավարություն ունի միավորել ազգերին, որ արվեստը հոգևոր ուժ է, և ցանկացած երկիր նրա կարիքն ունի»,-ասել է քանդակագործը:

Ռ. Ասկարյանը նշել է նաև, որ գործընկերները և արվեստ սիրողները մեծ հետաքրքրություն են ցուցաբերել Լեռնային Ղարաբաղի նկատմամբ:
Placeholder