ՓՈԽՆԱԽԱՐԱՐԸ ՀՅՈՒՐԸՆԿԱԼԵԼ Է ԱՊԱԳԱ ՔԱՂԱՔԱԳԵՏՆԵՐԻՆ
Կրթություն, գիտություն
17:45 12/12/2007

ՓՈԽՆԱԽԱՐԱՐԸ ՀՅՈՒՐԸՆԿԱԼԵԼ Է ԱՊԱԳԱ ՔԱՂԱՔԱԳԵՏՆԵՐԻՆ

Այսօր ԱԳ նախարարի տեղակալ Գեղամ Ղարիբջանյանն ընդունել է Գիտությունների ազգային ակադեմիայի գիտակրթական կենտրոնի քաղաքագիտության բաժնի մագիստրատուրայի ուսանողներին:

Ինչպես տեղեկացանք ԱԳՆ մամուլի և տեղեկատվության վարչությունից, փոխնախարար Ղարիբջանյանը ուսանողներին ներկայացրել է ԱԳՆ պատմությունը և գործառույթները, ինչպես նաև պատմել է Հայաստանի արտաքին քաղաքականության հիմնական ուղղությունների ու առաջնահերթությունների մասին:
Պատասխանելով ուսանողների հարցերին փոխնախարար Ղարիբջանյանը անդրադարձել է հայ-թուրքական, հայ-վրացական և հայ-իրանական հարաբերություններին, ինչպես նաև տարածաշրջանային խնդիրների վերաբերյալ ՀՀ մոտեցումներին:
Placeholder
ՓՈԽՆԱԽԱՐԱՐԸ ՀՅՈՒՐԸՆԿԱԼԵԼ Է ԱՊԱԳԱ ՔԱՂԱՔԱԳԵՏՆԵՐԻՆ