ՏՏ ՈԼՈՐՏՈՒՄ ՀԱՅ-ԵԳԻՊՏԱԿԱՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ԶԱՐԳԱՆԱԼՈՒ Է
Տնտեսություն
17:49 12/12/2007

ՏՏ ՈԼՈՐՏՈՒՄ ՀԱՅ-ԵԳԻՊՏԱԿԱՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ԶԱՐԳԱՆԱԼՈՒ Է

2008 թվականի ապրիլին հայ-եգիպտական միջկառավարական հանձնաժողովի նիստի ընթացքում ստորագրվելու է փոխըմբռնման հուշագիր Հայաստանի և Եգիպտոսի ՏՏ բնագավառների համագործակցության վերաբերյալ: Դրա շրջանակում կկազմակերպվի նաև ՏՏ համաժողով: Այս մասին տեղեկացանք արտգործնախարարության մամուլի և տեղեկատվության վարչությունից: Հիշյալ պայմանավորվածությունը ձեռք է բերվել տեղեկատվական տեխնոլոգիաների բնագավառում համագործակցության խթանման նպատակով նախագահ Ռոբերտ Քոչարյանի` Եգիպտոս կատարած այցի ժամանակ:

Նշենք, որ դեկտեմբերի 9-11-ը Առևտրի և տնտեսական զարգացման նախարարի տեղակալ Վահրամ Ղուշչյանն աշխատանքային այցով Կահիրեում էր: Այցի նպատակն էր ծանոթանալ ՏՏ ոլորտի եգիպտական փորձին և նախանշել հետագա համագործակցության ուղղությունները: Այցի ընթացքում փոխնախախարը հանդիպել է Կահիրեում գործող «Smart Village» տեխնոպարկի, ՏՏ զարգացման գործակալության և ՏՏ ընկերությունների ասոցիացիայի ղեկավարությունների հետ:



Placeholder
ՏՏ ՈԼՈՐՏՈՒՄ ՀԱՅ-ԵԳԻՊՏԱԿԱՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ԶԱՐԳԱՆԱԼՈՒ Է