ՀՈՒՇ-ԵՐԵԿՈ ՆՎԻՐՎԱԾ ՄԵԾԱՆՈՒՆ ԵՐԳՉՈՒՀՈՒ ԾՆՆԴՅԱՆ ՕՐՎԱՆ
Մշակույթ
17:02 13/12/2007

ՀՈՒՇ-ԵՐԵԿՈ ՆՎԻՐՎԱԾ ՄԵԾԱՆՈՒՆ ԵՐԳՉՈՒՀՈՒ ԾՆՆԴՅԱՆ ՕՐՎԱՆ

Այսօր երեկոյան «Նարեկացի» արվեստի միությունում կկայանա հանրապետության վաստակավոր արտիստներ Գոհար Գասպարյանին ու Տիգրան Լևոնյանին նվիրված հուշ-երեկո: Այս մասին Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց «Նարեկացի» արվեստի միության աշխատակից Աննա Սարգսյանը: Հուշ-երեկոն կազմակերպել են մեծանուն երաժիշտների գործընկերները, ընկերներն ու ուսանողները` մասնավորապես Երևանի Կոմիտասի անվան կոնսերվատորիայի դասախոս Օլգա Խաչիկյանը:

«Երեկոն յուրօրինակ հարգանքի տուրք է ու կատարած ահռելի աշխատանքի համար շնորհակալության նշան է մեծանուն երաժիշտներին: Այս առիթով, մենք հաճելին օգտակարի հետ ենք համատեղել»,-նշեց Ա. Սարգսյանը: Երեկոյին ելույթ կունենան կոնսերվատորիայի ուսանողներ Անուշ Ստեփանյանը, Ալբերտ Ղազարյանը, Լիլիթ Թուրինյանը, Սոնա Սարգսյանն ու այլք:

Նշենք, որ վաղը` Գ. Գասպարյանի ծննդյան օրվան նվիրված հուշ-երեկո կկայանա նաև կոնսերվատորիայում: Այն կազմակերպել է կոնսերվատորիայի դասախոս Ռաֆայել Հակոբյանցը: Ելույթներով հանդես կգան երգչուհու սաները:

Placeholder
ՀՈՒՇ-ԵՐԵԿՈ ՆՎԻՐՎԱԾ ՄԵԾԱՆՈՒՆ ԵՐԳՉՈՒՀՈՒ ԾՆՆԴՅԱՆ ՕՐՎԱՆ