Ամենից շատ կարդացված նյութեր
.png)
Գործադիրը պահուստային ֆոնդի հաշվին 72283.4 հազար դրամ է հատկացրել մշակույթի և քաղաքաշինության նախարարություններին: Ինչպես հայտնեցին կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, որոշումը պայմանավորված է «Պետական աջակցություն Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոն» ՊՈԱԿ-ի ծրագրով, ինչպես նաև «Հուշարձանների վերականգնում» ծրագրով նախատեսված աշխատանքների կատարման ընթացքում ի հայտ եկած մի շարք հանգամանքներով: Նշենք, որ այդ աշխատանքների որոշակի փոփոխությունների հետևանքով ավելացած գումարների նպատակային ու ֆինանսական միջոցների վերաբաշխման անհրաժեշտություն էր առաջացել:
Որոշման համաձայն, այս ծրագրերի իրականացման արդյունքում տնտեսված գումարներն ուղղվելու են Պատմության թանգարանի, Հովհ. Թումանյանի տուն-թանգարանի և Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի շենքերի տանիքների հիմնանորոգման, Հ. Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնի և Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի հուշարձան-շենքերի նպատակային օգտագործումն ապահովող վերականգնման աշխատանքների նախագծերի ստեղծման ուղղությամբ: Ավելացած գումարներով կիրականացվեն մի շարք պատմամշակութային հուշարձանների վերականգնման կամ դրանց նախագծման աշխատանքներ:

Placeholder