ՀԱՅԱՍՏԱՆՅԱՆ ԲՋՋԱՅԻՆ ԿԱՊԻ ՇՈՒԿԱՅՈՒՄ` ՆՈՐ ՕՊԵՐԱՏՈՐ
Տնտեսություն
13:31 14/12/2007

ՀԱՅԱՍՏԱՆՅԱՆ ԲՋՋԱՅԻՆ ԿԱՊԻ ՇՈՒԿԱՅՈՒՄ` ՆՈՐ ՕՊԵՐԱՏՈՐ

Հայաստանի բջջային կապի շուկա հաջորդ տարի կմտնի նոր օպերատոր: Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյանն այսօրվա նիստից հետո լրագրողներին ասաց, որ 2008-ի մայիսի 1-ին կհայտարարվի միջազգային մրցույթ, կստեղծվի համապատասխան հանձնաժողով, իսկ 90 օր անց` արդեն օգոստոսին պարզ կլինի հաղթող ընկերության անունը, : Նրա խոսքով, երրորդ օպերատորի մուտքը կնպաստի ծառայությունների որակի բարձրացմանը, ինչպես նաև սակագների իջեցմանը: Հանձնաժողովի նախագահը համոզումք հայտնեց, որ երրորդ օպերատորն անհրաժեշտ է այդ ոլորտում առողջ մրցակցության ապահովման համար:
Ըստ Նազարյանի, հանձնաժողովին արդեն դիմել են առանձին անձինք` ծանոթանալու այս ոլորտը կարգավորող իրավական ակտերին:

Հիշեցնենք, որ այսօր հայաստանյան բջջային շուկայում գործում է երկու օպերատոր` «ԱրմենՏել»-ը (որի բաժնետոմսերի 100 տոկոսը պատկանում է ռուսական «Վիմպելկոմ» ընկերությանը) և «Վիվասելլ»-ը (որի վերահսկիչ փաթեթը պատկանում է ռուսական МТС ընկերությանը): Ըստ հրապարակած տվյալների, այս տարվա երրորդ եռամսյակում «ԱրմենՏել»-ի բաժանորդների թիվը նվազել է` հասնելով 446 957-ի, իսկ Վիվասելի բաժանորդների թիվը հասնում է 1.1 մլն-ի:
Նշենք, որ հանձնաժողովի այսօրվա նիստի օրակարգում ընդգրկված էր վեց հարց:
Placeholder
ՀԱՅԱՍՏԱՆՅԱՆ ԲՋՋԱՅԻՆ ԿԱՊԻ ՇՈՒԿԱՅՈՒՄ` ՆՈՐ ՕՊԵՐԱՏՈՐ