Ամենից շատ կարդացված նյութեր
.png)
Այսօր Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին նշում է Ս. Հակոբ Մծբնա Հայրապետի տոնը: Տոնի առթիվ Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարերգին Բ-ի տնօրինությամբ Ս. Էջմիածնի գանձատնից Արարատյան Հայրապետական թեմի Քանաքեռ-Զեյթուն համայնքի Ս. Հակոբ եկեղեցի կտեղափոխվի Նոյյան Տապանի Ս. Մասունքը: Այն Արարատի լանջին Ս. Հակոբ Մծբնա Հայրապետին է տրվել հրեշտակի կողմից: Կան բազմաթիվ հրաշագործություններ` կապված Ս. Մասունքի հետ: Այս մասին տեղեկացանք Արարատյան հայրապետական թեմի մամլո դիվանից:
Այդ օրը Հակոբ անունը կրող անձանց անվանակոչության օրն է և տոնը Հակոբյան գերդաստանների: Տոնի առիթով Ս. Հակոբ եկեղեցում տոնական պատարագ կմատուցվի: Հավատացյալները հնարավորություն կունենան հաղորդվելու Ս. Մասունքին և արժանանանալու Ս. Հակոբ Մծբնա Հայրապետի բարեխոսությանը: Հակոբ Մծբնա Հայրապետը հիվանդություններից և փորձություններից պահպանության բարեխոս է համարվում:
Նշենք, որ Ս. Հակոբ Մծբնա Հայրապետն Ընդհանրական Եկեղեցու հեղինակավոր և սիրված սրբերից է: Մասնակցել է Նիկիայի ժողովին: Իր ժամանակին նշանավոր եղավ հոգեշահ քառրոզություններով, հրաշագոռծություններով և ճգնավորական խստամբեր վարքով: Կատարած բազում հրաշքների շնորհիվ նրան կոչել են նաև «Սքանչելագործ»:
Վարքագրական աղբյուրների համաձայն, Սբ. Հակոբը պարթևական տոհմից էր և մեր առաջին Հայրապետ Սբ. Գրիգոր Լուսավորչի հորաքրոջ որդին: Մանկությունից Սուրբ Գրիգոր Լուսավորչի հետ դաստիարակվել էր Կեսարիայում: Երբ Անակ Պարթևի տոհմը բնաջնջվում է, դայակները մանուկ Սուրենին և Հակոբին փախցնում են Կեսարիա, ուր նրանք դաստիարակվում են քրիստոնեական ոգով և շնչով:
Մարուգե ճգնավորից լսելով, որ այդ կողմերի մարդկանցից շատերը թերահավատորեն են մոտենում Սբ. Գրքին և կասկածում Նոյյան տապանի գոյությանը, որոշում է բարձրանալ լեռը` տապանը տեսնելու և նրանից մի մաս բերելու համար: Հակառակ սրբի անկոտրում կամքի` նա չի կարողանում հասնել Արարատի գագաթը և երկար տանջվելուց հետո նիրհում է: Երազում հրեշտակը այցելում է նրան և տապանից մի մասունք է դնում սրբի գլխատակին: Ըստ ավանդության, Սբ. Հակոբի պառկած տեղում մի սառնորակ աղբյուր է բխել, որը հայտնի է եղել իր բուժիչ և հրաշագործ հատկություններով, իսկ աղբյուրի կողքին հետագայում սրբի անունով եկեղեցի է կառուցվել: Նոյյան տապանի այդ մասունքը ցայսօր պահվում է Մայր Աթոռ Ս. Էջմիածնում:

Placeholder