ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԸ 85 ՏԱՐԵԿԱՆ Է
Կրթություն, գիտություն
12:32 15/12/2007

ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԸ 85 ՏԱՐԵԿԱՆ Է

Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում նախօրեին երեկոյան նշվեց Խաչատուր Աբովյանի անվան պետական մանկավարժական համալսարանի հիմնադրման 85-ամյակը:

Համալասարանի ռեկտոր Արտուշ Ղուկասյանի խոսքով, այսօր համալսարանի դասախոսական կազմը անգնահատելի աշխատանք է կատարում դպրոցական, բուհական և հետբուհական դասագրքերի ուսումնական ձեռնարկների և մեթոդական գրականության ստեղծման ուղղությամբ:
Փոխվարչապետ Հովիկ Աբրահամյանը նշեց, որ համալսարանի և դասախոսների առջև դրված խնդիրը բարդ է և պատասխանատու: «Արագ փոփոխվող աշխարհում հաջողության հասնելու համար կարևոր նախապայմաններից է գիտելիքի վրա հիմնված տնտեսության կառուցումը»,- ասաց Հ. Աբրահամյանը:

Նախագահ Ռոբերտ Քոչարյանի որոշմամբ մանկավարժական համալսարանի 85- ամյակի առթիվ սերնդի կրթության և դաստիարակության գործում ներդրած նշանակալի ավանդի համար ՀՀ պատվավոր կոչումներ շնորհվեց գեղարվեստի ֆակուլտետի դեկան, դոկտոր պրոֆեսոր Լեմսիկ Ներսիսյանին, արվեստի կուլտուրայի ֆակուլտետի փոխդեկան Գևորգ Թադևոսյանին, մանկավարժական գիտությունների դոկտոր, ընդհանուր մանկավարժության ամբիոնի պրոֆեսոր Մնացական Մանուկյաին:
Կրթության բնագավառում ունեցած ավանդի համար Մ. Խորենացու մեդալով պարգևատրվեց հոգեբանական գիտությունների դոկտոր Կարլեն Ոսկանյանը, Անանիա Շիրակացու մեդալով` համալսարանի ռեկտոր, դոկտոր պրոֆեսոր Արտուշ Ղուկասյանը: Համալսարանի գիտամանկավարժական բնագավառում ներդրված ավանդի, երկարամյա գործունեության համար վարչապետի հուշամեդալով պարգևատրվեցին համալսարանի ամբիոնի վարիչներ, դեկաններ, խրախուսական շնորհակալագրերով` մի շարք դասախոսներ:
Placeholder
ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԸ 85 ՏԱՐԵԿԱՆ Է