«ՀԱՅՈՑ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ»-Ը`  ՉՈՐՍ ՀԱՏՈՐՈՒՄ
Մշակույթ
12:13 19/12/2007

«ՀԱՅՈՑ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ»-Ը` ՉՈՐՍ ՀԱՏՈՐՈՒՄ

«Հաջորդ տարի կհրատարակվի «Հայոց Պատմության» քառահատորյակը, որի համար պետբյուջեից տրամադրվել է 65 մլն դրամ»,-այս մասին Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց «Հայոց Պատմության» քառահատորյակի գլխավոր խմբագիր, ակադեմիկոս, պատմաբան, ԳԱԱ Հայագիտության բաժանմունքի քարտուղար Վլադիմիր Բարխուդարյան:

Նա նշեց, որ քառահատորյակը ներառելու է հայոց պատմության հնագույն շրջանից մինչև մեր օրերը: Աշխատությունում մեծ տեղ է հատկացվելու Սփյուռքի գաղթօջախների պատմությանը, ինչպես նաև հայոց մշակույթին, գիտության և կրթության զարգացմանը, հայ ժողովրդի պատմության հիմնախնդիրներին: Քառահատորյակի գլխավոր խմբագիրը տեղեկացրեց, որ «Հայոց պատմության» ութհատորյակում, որը լույս էր տեսել Խորհրդային Միության տարիներին, պատմության նորագույն շրջանը լավ չի լուսաբանվել, բացի այդ էլ այնտեղ առկա են մարքսիստական աշխարահայացքով լուսաբանված շատ հարցեր: Վ. Բարխուդարյանը հավաստիացրեց, որ նոր հրատարակությունում բոլոր հարցերը կլուսաբանվեն նոր մոտեցումներով: Նախատեսվում է, որ այն կհրատարակվի նաև անգլերեն և ռուսերեն:


Placeholder
«ՀԱՅՈՑ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ»-Ը` ՉՈՐՍ ՀԱՏՈՐՈՒՄ