ՈՒՂԵՑՈՒՅՑԵՐԸ` ԻՆՏԵՐՆԵՏՈՒՄ
Կրթություն, գիտություն
10:22 19/12/2007

ՈՒՂԵՑՈՒՅՑԵՐԸ` ԻՆՏԵՐՆԵՏՈՒՄ

Միասնական և ավարտական քննությունների նախապատրաստական աշխատանքները շարունակվում են։ Ինչպես տեղեկացանք ԿԳՆ հասարականության հետ կապերի վարչությունից, աշակերտներն ու քննություններին մասնակցել ցանկացող յուրաքանչուր ոք այսուհետ ուղեցույցներին կարող է ծանոթանալ նաև կրթության և գիտության նախարարության պաշտոնական կայքէջից` www.edu.am հասցեով:

Նշենք, որ ուղեցույցերն արդեն իսկ տպագրվել և առաքվել են հանրապետության մարզերի դպրոցներ։ Անցկացվելիք վեց՝ «Հայոց լեզու, գրականություն», «Մաթեմատիկա», «Ռուսաց լեզու», «Անգլերեն», «Գերմաներեն», «Ֆրանսերեն» առարկաների ուղեցույցները բոլոր դպրոցների այս ուսումնական տարվա շրջանավարտներին տրամադրվում են անվճար և անվերադարձ։ Աղբյուրի հավաստմամբ, ուղեցույցները նաև վաճառվում են, և նախորդ տարիների շրջանավարտները դրանք կարող են ձեռք բերել գրախանութներից:
Placeholder
ՈՒՂԵՑՈՒՅՑԵՐԸ` ԻՆՏԵՐՆԵՏՈՒՄ