ԱՆՎՃԱՐ ԲՈՒԺՎՈՂՆԵՐԻ ԹԻՎԸ ԿԱՎԵԼԱՆԱ
Առողջություն
16:22 20/12/2007

ԱՆՎՃԱՐ ԲՈՒԺՎՈՂՆԵՐԻ ԹԻՎԸ ԿԱՎԵԼԱՆԱ

Անվճար բուժօգնություն իրավունքից օգտվողների շրջանակը կլայնանա: Ինչպես այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտնեց առողջապահության նախարար Հարություն Քուշկյանը, գործադիրն այսօրվա նիստում փոփոխություն է կատարել կառավարության 2004 թ. ընդունած որոշման մեջ, որի համաձայն 12 տարեկան երեխաները իրավունք են ստանում անվճար օգտվել ստոմոտոլոգիական ծառայություններից: Մինչ օրս նման իրավունքից օգտվելու իրավունք ունեին մինչև ութ տարեկան երեխաները: Նման որոշում գործադիրը կայացրել է հիմնվելով նախ բյուջեի աճի, ապա այդ տարիքի երեխաների բերանի խոռոչի հիվանդությունների վերաբերյալ առկա մտահոգիչ վիճակագրական տվյալների վրա: «Վիճակագրությունն ու առաջատար մասնագետների եզրակացույթւոնները ցույց են տվել, որ 12 տարեկան երեխան խոցելի է, քանի որ հենց այս տարիքում են զարգանում հիվանդությունները»,-բացատրեց նախարարը:

Փոփոխություններից մեկն էլ վերաբերում է վերարտադրողական տարիքի կանանց` նախածննդյան, հղիության և հետծննդյան շրջանում ձեռք բերված հիվանդությունները անվճար բուժելուն:

Երրորդ փոփոխության համաձայն, մայրաքաղաքում աշխատող բուժմասնագետները ավելի քան վեց ամիս ժամկետով կգործուղվեն մարզեր: Հ. Քուշկյանի խոսքով, այսօրվա գործադիրի նիստում առողջապահության և ֆինանսների ու էկոնոմիկայի նախարարություններին հանձնանարվել է մասնագետների ժամանակվոր ուղևորման, ինչպես նաև նրանց փոխհատուցման կարգը: «Այսպիսով, կատարվել է լուրջ քայլ, որպեսզի կարողանանք մասնագետներին ուղղորդել մարզեր և ապահովվել պատշաճ մակարդակով բուժսպասարկում հեռավոր լեռնային և բարձր լեռնային շրջաններում»,-ասաց նախարարը:
Placeholder
ԱՆՎՃԱՐ ԲՈՒԺՎՈՂՆԵՐԻ ԹԻՎԸ ԿԱՎԵԼԱՆԱ