Ամենից շատ կարդացված նյութեր
.png)
ՀԲ-ն մեր երկրի հանրակրթության ոլորտում իրականացվող բարեփոխումների արդեն ավարտված 5 և ընթացքի մեջ գտնվող 2 ծրագրերի մոնիտորինգ է կատարել: Ըստ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանի, դրանք բոլորը դրական են գնահատվել: Նախարարը նախօրեին երկրի նախագահի մոտ տեղի ունեցած խորհրդակցության ժամանակ նաև տեղեկացրել էր, որ արդեն բավարարված են 12-ամյա կրթության անցնելու բոլոր նախապայմանները:
Խորհրդակցության ընթացքում ոլորտի պատասխանատուները խոսել են ավագ դպրոցի, միջին մասնագիտական կրթության, դպրոցներում կենտրոնացված քննությունների անցկացման դեռևս լուծման կարոտ խնդիրների մասին: Նախագահն ասել է, որ պետք է մինչ դրանց հաջորդ անցկացումը գտնել նոր մեխանիզմներ, որոնք կբացառեն նախորդ քննությունների ժամանակ տեղ գտած թերությունները:
Արդեն իսկ ընտրված են այն 30 դպրոցները, որոնցում իրականացվելու է ավագ դպրոցի «պիլոտային» ծրագիր և այն 11 միջին մասնագիտական կրթական հաստատությունները, որոնցում իրագործվելու են UNDP-ի աջակցությամբ ծրագրերը:
Նախագահն ընդգծել է, որ հաջորդ տարվանից պետք է հատուկ ուշադրություն դարձնել նախադպրոցական կրթության բարեփոխումներին և գտնել այն օպտիմալ տարբերակը, որը հնարավորություն կտա վերականգնելու այս ոլորտում եղած կորուստները: Այդ առումով նա հանձնարարել է մանկապարտեզների այսօր առկա շենքային և գույքային պայմանների գնահատումների հիման վրա ներկայացնել հայեցակարգ-առաջարկ, որը կքննարկվի հատուկ այդ թեմայով անցկացվելիք առանձին խորհրդակցության ընթացքում:

Placeholder