«ԿՐԹԱԿԱՆ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐԸ ԿՈՍՄԵՏԻԿ ԲՆՈՒՅԹԻ ԵՆ»
Կրթություն, գիտություն
16:30 24/12/2007

«ԿՐԹԱԿԱՆ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐԸ ԿՈՍՄԵՏԻԿ ԲՆՈՒՅԹԻ ԵՆ»

Ութ հասարակական կազմակերպություններ հանդես են եկել միասնական ասոցիացիա ստեղծելու նախաձեռնությամբ: Այսօր այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Մշակույթի հայկական լիգա» հասարակական կազմակերպության նախագահ Սուսաննա Գրիգորյանը:

Նրա խոսքվ, ասոցիացիա ստեղծելու հիմնական նպատակն է միավորել առանձին գործող կազմակերպությունները, կրթակարգի հիմնահարցերի արագ մոբիլ որոշումը և մշակումը, ժողովրդավարության օրինակելի մոդելի ստեղծում` պետության և հասարակության համագործակցության բարելավմանը: «Առանձին-առանձին հասարակությունը դժվար թե կարողանա իր ձայնը լսելի դարձնել կառավարությանը, դրա համար մենք ցանկանում ենք միավորվել ու կարողանանք հակակշիռ ու հավասարազոր ուժեր ստեղծել պետության հետ»,-նշեց Ս. Գրիգորյանը:

Ըստ ՀԿ-ի նախագահի, ասոցիացիան ուշադրություն է դարձնելու հիմնականում հասարակության խնդիրներին` մասնավորապես կրթական հիմնախնդրին: «Մեր պետությունում կրթական բարեփոխումները կոսմետիկ բնույթ են կրում: Բոլորը խոսում են կրթական բարեփոխումների մասին, բայց այս ոլորտի բացթողումները շատ են ու նրանք երևում են հատկապես քննական շրջանում»,-ասաց նա: Նրա հավաստմամբ, կոսմետիկ բարեփոխումներն այդ համակարգում առկա սխալները վերացնելու ճիշտ ուղին չեն:
Նշենք, որ ասոցիացիան կրթական համակարգի բարեփոխումների սեփական ծրագիրն է մշակել և հաջորդ տարվա փետրվարին կներկայացնի ԱԺ:

Placeholder
«ԿՐԹԱԿԱՆ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐԸ ԿՈՍՄԵՏԻԿ ԲՆՈՒՅԹԻ ԵՆ»