ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ «ՀԱՅԵԼԻ ՎԱՐՈՒՑ»-Ը
Մշակույթ
15:33 24/12/2007

ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ «ՀԱՅԵԼԻ ՎԱՐՈՒՑ»-Ը

Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ի օրհնությամբ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի հրատարակչական բաժինը լույս է ընծայել «Հոգևոր ընթերցումներ» մատենաշարի չորրորդ գիրքը` «Հայելի վարուց» բարոյախրատական պատումների ժողովածուն:

«Հայելի վարուցը» միջնադարյան բարոյախրատական զրույցների ժողովածու է: Դրանում ներառված զրույցները ներհյուսվել են առակագրքերին, քարոզգրքերին և վարքագրական գրքերին: Ժողովածուն իր ուրույն հետքն է թողել ուշ միջնադարի գեղարվեստական գրականության արձակում: Ժողովածուն մեծ հետաքրքրություն և օգտակարություն կարող է ներկայացնել ընթերցող լայն շրջանակների համար:

Ինչպես տեղեկացանք, Մայր Աթոռ Ս. Էջմիածնի տեղեկատվական համակարգից, գիրքը Քնարիկ Տեր-Դավթյանի աշխատասիրությունից աշխարաբարի են վերածել Տ. Իսահակ աբեղա Պողոսյանը, Տ. Ռուբեն աբեղա Զարգարյանը և Քնարիկ Տեր-Դավթյանը: Այն հրատարակվել է Տեր և Տիկին Արմեն և Նունե Սարգսյանների հովանավորությամբ:
Placeholder
ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ «ՀԱՅԵԼԻ ՎԱՐՈՒՑ»-Ը