Ամենից շատ կարդացված նյութեր
.png)
Մշակույթ
13:33 28/12/2007
ՏԱՐԻՆ ՀԱՋՈՂ ԷՐ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԵՏ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ԱՌՈՒՄՈՎ
«Այս տարին առանձնանում է միջազգային կազմակերպությունների հետ գործընկերային կապերի ընդլայնմամբ»,-այսօրվա ասուլիսում ասաց մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը: Նրա խոսքով, անցնող տարում ստորագրվել են տարբեր ձևաչափերի չորս միջազգային պայմանագրեր և ստորագրման են նախապատրաստել ինը: «Այս տարվա մեջ մշակութային պայմանագրեր ենք կնքել Ռուսաստանի, Բուլղարիայի, Չինաստանի, Իրանի և Սիրիայի հետ, իսկ այս տարի նախատեսվում է ստորագրել Խորվաթիայի, Ուկրաինայի, Բելոռուսի հետ»,-ասաց նախարարը:
Նա կարևորեց հայկական մշակութային օրերի անցկացումը Բելոռուսում, Իտալիայում, Չինաստանում, նաև Բրազիլիայի, Իտալիայի, Գերմանիայի, Եգիպտոսի, Կորեայի մշակույթի օրերի անցկացումը Հայաստանում: «Կարևոր ձեռքբերում էր նաև Վենետիկում հայ մշակույթի կենտրոն բացելու գաղափարը: Փորձելու ենք այն դարձնել ոչ միայն հայ-իտալական մշակույթի կենտրոն, այլ նաև համաեվրոպական հայկական կենտրոն, որի միջոցով կարող ենք եվրոպական երկրներում իրականացնել մշակութային ծրագրեր»,-մանրամասնեց Հ. Պողոսյանը:
Նշենք, որ 2007թ. հայ գեղանկարիչների գործերի ցուցադրություններ է կազմակերպվել Ֆրանսիայում, Ռուսաստանում, Չինաստանում, Բուլղարիայում և այլուր, նաև տարբեր միջազգային մրցույթների և փառատոների են մասնակցել տարբեր թատերական խմբեր: Ընդհանուր առմամբ, այս տարվա ընթացքում 3200 մարդ է մասնակցել տարբեր միջոցառումների: «Դրանք ոչ միայն ծառայել են հայ մշակույթի ներկայացմանը արտասահմանում, այլ նախանշել են նոր համգործակցության իրական հիմքեր»,-նշեց Հ. Պողոսյանը:

Placeholder