Ամենից շատ կարդացված նյութեր
.png)
«Այս տարի մշակույթի նախարարությունը կառավարությանը ներկայացրել է օրենքների երեք նախագիծ` փաստաթղթերի պարտադիր օրինակի մասին, մշակութային օրենսդրության հիմունքների մասին օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին, ոչ նյութական մշակութային ժառանգության մասին»,-այսօր ամփոփելով անցնող տարին` ասաց մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը:
Նրա խոսքով, կառավարությանը ներկայացրել են նաև վեց որոշումներ, որոնցից բխող կարգերը կնպաստեն հատագա գործողությունների զարգացմանը: «Լրացումներ և փոփոխություններ են մտցվելու պատմամշակութային անշարժ հուշարձանների գնահատման կարգը հաստատելու մասին օրենքի նախագծում` պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների պահպանական գոտիների և դրանց օգտագործման պայմանագրի սահմանման կարգի մասին, մշակույթի ոլորտի մասնագիտական որակավորման չափորոշիչները հաստատելու մասին օրենքում, մշակույթի զարգացման 2008-2012թթ. ռազմավարության մասին օրենքում»,-մանրամասն ներկայացրեց Հ. Պողասյանը: Նախարարի խոսքով, կառավարությանը ներկայացվել է նաև 2008-2012թթ. միջոցառումների «Մշակույթ» ծրագիրը:
Նշենք, որ 2007թ. պետբյուջեից մշակույթի նախարարությանը տրվել էր մոտ 7մլդ դրամ, իսկ կառավարության պահուստայից ֆոնդից նույնպես լրացուցիչ գումարներ է հատկացվել:

Placeholder