Ամենից շատ կարդացված նյութեր
.png)
Քաղաքական
17:50 07/01/2008
ՎԱՆ ԲԱՅԲՈՒՐԹՅԱՆ. «ՀԱՅԵՐԻ ՈՒ ՋԱՎԱԽՔԻ ՀԱՄԱՐ ԱՄԵՆԱՇԱՀԱՎԵՏԸ ՍԱՀԱԿԱՇՎԻԼԻԻ ՀԱՂԹԱՆԱԿՆ Է»
«Ես համաձայն եմ Վրաստանի ընտրությունների վերաբերյալ միջազգային կազմակերպությունների գնահատականին: Ես ինքս եղել եմ մի քանի ընտրատարածքներում և կարող եմ ասել, որ այդպիսի պարզ ու արդար ընտրություններ Վրաստանում առաջին անգամ է տեղի ունենում»,- Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում խոսելով Վրաստանի նախագահական ընտրությունների մասին, նշեց Վրաստանի խորհրդարանի պատգամավոր, Վրաստանի հայերի միության փոխնախագահ Վան ԲԱՅԲՈՒՐԹՅԱՆԸ: Նրա խոսքով, ընտրությունների արդյունքները ցույց տվեցին, որ Վրաստանում առաջին անգամ թեկնածուների մեջ իրական մրցակցություն էր ծավալվել: «Արդեն ժամը 17.00 դրությամբ, Մ.Սահակաշվիլին հավաքել է 52,4, Գաչեչիլաձեն` 25,9, իսկ Պատարկացիշվիլին 7 տոկոս»,- նշեց նա:
Հարցին, թե որքանո՞վ են հիմնավորված ընդդիմադիրների կողմից հնչող ընտրությունների երկրորդ փուլ անցկացնելու անհրաժեշտության մասին պնդումները, Վ. Բայբուրթյանն ընդգծեց. «Ընդդիմությունը հենց առաջին օրվանից և մինչ օրս գոռում է, որ իրենք են հաղթել: Զարմանալի է, որ ընտրություններից 20 կամ 40 օր առաջ հայտարարում էին, որ իրենց թեկնածուն արդեն նախագահ է: Այսօր նրանցից ոմանք ասում են, որ պետք է կայանա երկրորդ փուլ, ոմանք հայտարարում են, որ իրենք են հաղթել և Սահակաշվիլին չի հավաքել այդքան ձայն: Բայց անհնար է 35 տոկոս գողանալ, ինչպես հայտարարում են Գաչեչիլաձեի կողմնակիցները: Եթե ընտրությունների ժամանակ գողանում են, դա լինում է 1-2 տոկոս: Ընդհանուր առմամբ, ընդդիմադիր 6 թեկնածուները միասին հավաքել են ձայների 30-35 տոկոսը»:
Իսկ ինչո՞վ է պայմանավորված, որ Ջավախքում Մ.Սահակաշվիլին հավաքել է ընտրողների ձայների ջախջախիչ մեծամասնությունը, հարցին էլ պատասխանեց. «Ջավախքից ստացված ձայներն այնքան էլ ջախջախիչ չեն: 2003 թվականին Մ. Սահակաշվիլին Ախալքալաքում ստացել է 95, իսկ Նինոծմինդայում` 96 տոկոս ձայն: Այս տարի Ախալքալաքում այդ թվերն էին համապատասխանաբար 90,9 և 92 տոկոս: Դուք մի զարմացեք: Նման բարձր տոկոսներ Սահակավիլին ստացել է նաև Աբխազիային հարակից Սամեգրելո-Սվանեթիի, Քվեմո Քարթլիի ու Շիդա Քարթլիի տարածաշրջաններում»:
Ինչ վերաբերում է հարցին, թե ի՞նչ հույսեր է կապում հայ համայնքը Սահակաշվիլիի հաղթանակի հետ և արդյո՞ք դա իսկապես ամենաշահավետ ելքն է վրացահայության համար, վարցահայ պատգամավորն ընդգծեց, դա լավագույն լուծումն էր հայության համար: «4 տարվա ընթացքում Ջավախքում վերանորոգվեցին ճանապարհները, բոլոր դպրոցները, բերվեցին համակարգիչներ, Ախալքալաքում ու Նինոծմինդայում կառուցվեցին մարզադահլիճներ: Պատահական չէր, որ վերջին 15 օրվա ընթացքում գազը բերվեց Ջավախք և Բաքվում արվեց հայտարարություն, որ ինչո՞ւ են իրենց կողմից մատակարարվող գազը տալիս են Ջավախքին»,- նշեց նա ու հավելեց. «Ամեն ինչից զատ որ հայը կարող էր քվեարկել օրինակ Գաչեչիլաձեի օգտին, եթե նրա բոլոր բրիֆինգների ժամանակ նրա թիկունքում կանգնած է Պաատա Դավիթայան, ով Թբիլիսիի ու Բաքվի լրատվամիջոցներում բացահայտորեն հայտարարում է, որ հայերի ցեղասպանություն չի եղել և հայերն իրենք են հնարել դա: Ես հիշում եմ նաև մեկ այլ թեկնածու Շալվա Նաթելաշվիլիի վիրավորական հայտարարությունները Սուրբ Էջմիածնի եկեղեցու ու հայ հոգևորականների հասցեին: Իհարկե այդ հայտարարությունները նախընտրական շրջանում դադարել էին, բայց դրանք պարբերաբար հնչել են մի քանի տարի»:
Իսկ ի՞նչ ետընտրական զարգացումներ կլինեն Վրաստանում և ինչո՞վ դրանք կավարտվեն, հարցին էլ պատասխանեց. «Իհարկե հանրահավաքներ կլինեն, քանի որ պարտված կողմը մինչև ընտրություններ հայտարարում էր, որ ինչ արդյունքներ էլ արձանագրվեն, իրենք դուրս են գալու բողոքի: Իմ կարծիքով, սակայն ամեն ինչ նորմալ կլինի և ամենալավ նշանն այն էր, որ Սուրբ Ծննդյան առիթով մայր տաճարում Սահակաշվիլին ջերմ ողջունել է իր հիմնական մրցակից Լևան Գաչեչլաձեին: Սա նշանակում է, որ մեկի հաղթանակը մյուսի պարտությունը չէ և իրենք միասնաբար պետք է կառուցեն իրենց հայրենիքը»:

Placeholder