Ամենից շատ կարդացված նյութեր
.png)
Հանրապետությունում սուր շնչառական հիվանդությունների` մասնավորապես գրիպի համաճարակի բռնկում չի սպասվում: Այս մասին Panorama.am-ի թղթակցի հետ զրույցի ժամանակ ասաց առողջապահության նախարարության պետական հիգենիկ և համաճարակային տեսչության վարակիչ և ոչ վարակիչ համաճարակաբանության բաժնի պետ Լիլիթ Ավետիսյանը:
2007 թվականին 2006-ի համեմատ, հանրապետությունում գրիպով հիվանդացությունների թիվը նվազել է 1.3 անգամ, սակայն, ըստ նրա, դա չի նշանակում, որ կարելի է թուլացնել հսկողությունը: Մասնագետի հավաստմամբ, հանրապետությունում սեզոնային գրիպի ցուցանիշը նորմայի սահմաններում է: Ըստ նրա, երկրում գրիպի համաճարակի բռնկման վտանգ կլինի միայն այն ժամանակ, երբ տվյալ երկրում հիվանդացության թիվը տասն անգամ կբարձրանա մի քանի տարիների հիվանդացության թվից:
Ինչպես նշեց Լ. Ավետիսյանը, հանրապետությունում ամեն տարի իրականացվում են գրիպի դեմ սեզոնային պատվաստումներ: Նշենք, որ ամեն տարի իրականացվում են վերահսկողական աշխատանքներ, բայց այս տարի, կապված թռչնագրիպի վտանգի հետ, ուժեղացվել է համաճարակային վերահսկողությունը:

Placeholder