«ԵՐԱԺՇՏՈՒԹՅՈՒՆԸ ԿՆՊԱՍՏԻ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅԱՆ ԱՌՈՂՋԱՑՄԱՆԸ»
Մշակույթ
15:27 10/01/2008

«ԵՐԱԺՇՏՈՒԹՅՈՒՆԸ ԿՆՊԱՍՏԻ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅԱՆ ԱՌՈՂՋԱՑՄԱՆԸ»

«Նվաճումների մասին խոսելով, ավելի լավը չես դառնա, հարկավոր է խոսել վատի ու բացթողումների մասին, որ հետո կարողանանք պայքարել դրանց դեմ: Հարկավոր է լավով «բուժել» վատը»,-այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման կարծիք հայտնեց Կոմիտասի անվան կոնսերվատորիայի դոցենտ, «Շարական» համույթի գեղարվեստական ղեկավար ու դիրիժոր Դանիել Երաժիշտը:

Նրա խոսքով, այսօր հասարակությունը վատառողջ է ու նրան աջակցելու միջոցներից մեկն էլ բարձրաճաշակ երաժշտությունն է, որը, ըստ նրա, գրեթե բացակայում է: Ինչպես նշեց վարպետը, բուժումը հարկավոր է սկսել երեխաներից: «Մեր բարքերն անկում են ապրում: Հարկավոր է վերականգնել ուսուցիչ-աշակերտ փոխհարաբերությունները: Այժմ երեխաներն ուրիշ ուսուցիչներ ունեն` հեռուստացույցն ու բջջային հեռախոսները, որոնցից մեր հասարակությանը միայն վատ բաներ է սովորում»,-նշեց նա:

Դանիել Երաժիշտը կարծում է, թե հեռուստատեսությունը կարողանում է շեղել ազգային ու հոգևոր մաքուր երաժշտությունից: Այս առումով, ըստ նրա, մենք այժմ մշակութային պատերազմ ենք մղում: Դրա համար Դանիել Երաժիշտն առաջարկում է ծանոթանալ ուրիշների մշակույթներին, բայց հավատարիմ մնալ սեփականին:
Placeholder
«ԵՐԱԺՇՏՈՒԹՅՈՒՆԸ ԿՆՊԱՍՏԻ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅԱՆ ԱՌՈՂՋԱՑՄԱՆԸ»