ԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ՀՈԲԵԼՅԱՆԱԿԱՆ ՑԱՆԿՆ ԱՅՍ ՏԱՐԻ ՀԱՐՈՒՍՏ Է
Մշակույթ
17:31 14/01/2008

ԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ՀՈԲԵԼՅԱՆԱԿԱՆ ՑԱՆԿՆ ԱՅՍ ՏԱՐԻ ՀԱՐՈՒՍՏ Է

Արդեն հաստատվել է կառավարական հոբելյանական ցանկը: Այդ մասին Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց մշակույթի նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Գայանե Դուրգարյանը: «Այս տարի լրանում է հայտնի գրողներ Ալեքսանդր Շիրվանզադեի 150-ամյակը, Վիլյամ Սարոյանի 100-ամյակը, նկարիչներ Հակոբ Կոջոյանի` 125, Մինաս Ավետիսյանի 80-ամյակները, ճարտարապետ Ռաֆայել Իսրայելյանի 100-ամյակը»,-ասաց Գ. Դուրգարյանը: Նրա տեղեկացմամբ, այս տարի լրանում է նաև Դրաստամատ Կանայանի 125-ամյակը, Վազգեն Առաջին կաթողիկոսի, Վիկտոր Համբարձումյանի, Արմեն Ալիխանյանի, Կորյուն Հակոբյանի, Զավեն Բախշինյանի, Աննա Տեր-Ավետիսյանի 100-ամյակները, Նիկողոս Նիկողոսյանի` 90-ամյակը:
«2008թ. նշվելու է նաև Սարդարապատի հերոսամարտի 90-ամյակը, Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի և Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի 75-ամյակները»,-ավելացրեց նա:
Գ. Դուրգարյանի խոսքով, յուրաքանչյուրի համար ստեղծվում է համապատասխան հանձնաժողով, կազմակերպվում են նիստեր, որի ընթացքում մշակվում են միջոցառումների ծրագրերը: «Միջոցառումների կազմակերպման համար կառավարության կողմից հատկացվում է գումար»,-ասաց նա:
Placeholder
ԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ՀՈԲԵԼՅԱՆԱԿԱՆ ՑԱՆԿՆ ԱՅՍ ՏԱՐԻ ՀԱՐՈՒՍՏ Է