Ամենից շատ կարդացված նյութեր
.png)
Այսօր Երևանի Թեքեյան մշակութային միությունում տեղի ունեցավ մշակութային միության ամենամյա մրցանակաբաշխության մասնակիցների աշխատանքների ցուցադրությունը, որտեղ ներկայացան 24 արվեստագետներ` իրենց գեղանակարներով և քանդակներով:
Թեքեյան մշակութային միության վարչության անդամ, կազմակերպիչ Գայանե Մուրադյանի հավաստմամբ, ցուցահանդեսի միջոցով փորձ է արվում բացահայտել արվեստագետների աշխարհայացքի փոփոխությունը, ինչի համար էլ կազմակերպիչները մրցութը կոչել են «նոր դեմքերի բացահայտման մրցույթ», թեև` բոլորն էլ նկարիչների միության անդամներ են:
Ժյուրիի նախագահ, արվեստաբան Հրավարտ Հակոբյանը նշեց, որ թեև նկարչության մեջ շատ դժվար է անաչառ լինել, բայց ժյուրին ամեն դեպքում կփորձի ընտրել լավագույնին: «Ուրախությամբ պետք է նկատել, որ հետզհետե ցուցահանդեսը լայն ճանաչում է ստանում հասարակությունում: Քաղաքի մշակութային միջավայրերում արդեն շատ են խոսում այս մրցույթի մասին: Իսկ դա նշանակում, որ այն մեծ հաջողություն ունի»,-ասաց նա:
Ցուցահանդես-մրցույթի արդյունքները ժյուրին կհրապարակի հունվարի 18-ին: Լավագույնը կստանա 1000 ամերիկյան դոլարին համարժեք դրամ ու արծաթե արձանիկ, որը, ըստ կազմակերպիչների, արժե 100 ամերիկյան դոլար:

Placeholder