Ամենից շատ կարդացված նյութեր
.png)
«Հունվարի 19-ից մարտի 2-ը «Շողակն» ֆոլկ համույթը համերգային ծրագրով հանդես կգա ԱՄՆ-ում և Կանադայում»,-այսօրվա ասուլիսում ասաց համույթի մեներգչուհի Հասմիկ Հարությունյանը: Ինչպես նշեց նա, նման մեծ ելույթ ունեցել են 2004թ-ին, որն ավարտվել է մեծ հաջողությամբ, իսկ այս նոր շրջագանությունն այդ արձագանքների պահանջն է: «Հայ տոհմիկ մշակույթը ներկայացվելու է ԱՄՆ-ի հեղինակավոր համերգասրահներ ունեցող քաղաքներում` Նյու-Յորքում, Ֆիլադելֆիայում, Քլիվլենդի արվեստի թանգարանում, Կորնելում, Կանադայի հայկական մշակութային միություններում»,-նշեց Հ. Հարությունյանը:
Բացի համերգներից, նշանավոր համալսարաններում անցկացնելու են սեմինարներ` ներկայացնելով հայկական ազգային մաքուր արվեստը: «Մեծ է հետաքրքրությունը ֆոլկլորի հանդեպ, հատկապես մեզ նման հին մշակույթը պահպանած ժողովուրդի հանդեպ»,-ասաց համույթի մեներգչուհին:
Ծրագրի շրջանակներում համույթը փետրվարի 26-ին Ֆրեզնոյի պետական համալսարանում հանդես կգա համերգով` նվիրված Վիլյամ Սարոյանի 100-ամյա հոբելյանին: «Համերգային ծրագրում ներկայացվելու է ավանդական երգի բոլոր ժանրերը` աշխատանքային, ծիսական, օրորոցային, որ օտար հանդիսատեսը պատկերացում կազմի մեր բնության, կենցաղի, լեզվի մասին»,-ասաց նա:
Համույթը բացառիկ ելույթով հանդես է գալու աշխարհահռչակ «Carnegie Hall» համերգասրահում: «Մեզ իրենք են հրավիրել, իսկ դա բացառիկ պատիվ է»,-նշեց Հ. Հարությունյանը: Երգչուհու խոսքով, շՇրջագայությունը կազմակերպվում է մշակույթի նախարարության և ամերիկյան «Ավանդական խաչմերուկ» կազմակերպության համատեղ ջանքերով:

Placeholder