ՆՐԱՆՑ ԱՇԽԱՏԱՎԱՐՁԸ ԲԱՐՁՐԱՆԱԼՈՒ Է 20 ՏՈԿՈՍՈՎ
Կրթություն, գիտություն
17:32 17/01/2008

ՆՐԱՆՑ ԱՇԽԱՏԱՎԱՐՁԸ ԲԱՐՁՐԱՆԱԼՈՒ Է 20 ՏՈԿՈՍՈՎ

Արտադպրոցական դաստիարակության հաստատությունների մանկավարժական անձնակազմի միջին ամսական աշխատավարձը հասցվելու է 37874 դրամի` ներկայումս գործող 31562 դրամի դիմաց, իսկ վարչական, ուսումնաօժանդակ և սպասարկող անձնակազմինը` համապատասխանաբար 43700 և 30367 դրամի` ներկայումս գործող 36417 և 25306 դրամի դիմաց:

Նման որոշում է ընդունվել կառավարության այսօրվա նիստում: Հանձնարարվել է համապատասխան պետական կառավարման հանրապետական և տարածքային մարմինների ղեկավարներին ապահովել իրենց ենթակայության արտադպրոցական դաստիարակության հաստատություններում աշխատողների` պետական բյուջեի միջոցների հաշվին հաշվարկվող միջին ամսական աշխատավարձերի 20 տոկոսով բարձրացումը:
Placeholder
ՆՐԱՆՑ ԱՇԽԱՏԱՎԱՐՁԸ ԲԱՐՁՐԱՆԱԼՈՒ Է 20 ՏՈԿՈՍՈՎ