ԻՇԽԱՆԱՍԱՐՈՒՄ ԿԿԱՌՈՒՑՎԻ ԵՐԿԱՐ ՍՊԱՍՎԱԾ ԴՊՐՈՑԸ
Կրթություն, գիտություն
13:24 17/01/2008

ԻՇԽԱՆԱՍԱՐՈՒՄ ԿԿԱՌՈՒՑՎԻ ԵՐԿԱՐ ՍՊԱՍՎԱԾ ԴՊՐՈՑԸ

Հայաստանում Ճապոնիայի դեսպանատան ներկայացուցիչ Յուկիկո Միզունոն և «Երիտասարդ մարդկանց քրիստոնեական ասոցիացիա» կազմակերպության նախագահ Գագիկ Մուրադյանն այսօր համաձայնագիր ստորագրեցին ՀՀ Սյունիքի մարզի Իշխանասար գյուղում դպրոց կառուցելու վերաբերյալ:

«Երիտասարդ մարդկանց քրիստոնեական ասոցիացիա» կազմակերպության նախագահ Գագիկ Մուրադյանի խոսքով, մեր երկրում քաջալերվում է նմանատիպ ցանկացած նախաձեռնություն: «Սկզբնական շրջանում Ճապոնիայի հետ համատեղ կիրականացնենք շենքի շինարարական աշխատանքները, իսկ այն կահավորելու համար, հետագայում անհրաժեշտ կլինեն նաև այլ միջոցներ»,-նշեց Գ. Մուրադյանը:

Ըստ նրա, այս հարցը բարձրացվել է ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի հայաստանյան գրասենյակի կողմից Ճապոնիայի կառավարության հետ բանկցությունների ժամանակ: Կազմակերպության ղեկավարի խոսքով, ծրագրի իրականացման համար նախատեսվել է մեկ տարի, իսկ աշխատանքները կսկսվեն եղանակները տաքանալուն պես: Դպրոցի կառուցման համար Ճապոնիայի կառավարությունը տրամադրել է 8,5 հազար ամերիկյան դոլար:

Նշենք, որ Իշխանասար գյուղում բնակվում է 75 ընտանիք: Գյուղի 43 երեխա միջնակարգ կրթության կարիք ունի: Դպրոցը նախատեսված է 50 աշակերտի համար: Դպրոցից բացի հաստատությունը ծառայելու է նաև որպես համայնքային զարգացման կենտրոն:
Placeholder
ԻՇԽԱՆԱՍԱՐՈՒՄ ԿԿԱՌՈՒՑՎԻ ԵՐԿԱՐ ՍՊԱՍՎԱԾ ԴՊՐՈՑԸ