ՏԻԳՐԱՆ ՔԵՈՍԱՅԱՆԻ ՍՐՏԻ ՎԻՐԱՀԱՏՈՒԹՈՒՆԸ ԲԱՐԵՀԱՋՈՂ Է ԱՆՑԵԼ
Հասարակություն
11:44 17/01/2008

ՏԻԳՐԱՆ ՔԵՈՍԱՅԱՆԻ ՍՐՏԻ ՎԻՐԱՀԱՏՈՒԹՈՒՆԸ ԲԱՐԵՀԱՋՈՂ Է ԱՆՑԵԼ

Ռեժիսոր և հեռուստահաղորդավար Տիգրան Քեոսայանը  սրտի վիրահատություն է տարել: Այս մասին հայտնում է «Ինտերֆաքս» գործակալությունը` հղում անելով «Рен-ТВ» հեռուստաալիքի լրատվական ծառայությանը: «Քեոսայանն այժմ իրեն լավ է զգում»,- հաղորդել է ծառայության ներկայացուցիչը:

Քեոսայանը նախօրեի գիշերը  նախաինֆարկտային վիճակով տեղափոխվել է Բակուլաևի անվան սիրտանոթային վիրաբուժության գիտական կենտրոն:
Հեռուստաընկերության լրատվության ծառայությունից հայտնել են, որ ժամանակավորապես կկրկնեն  ռեժիսորի «Երեկոն Տիգրան Քեոսայանի հետ» հեղինակային հաղորդման ձայնագրությունները:

Տիգրան Քեոսայանը հայտնի է իր «Նապաստակն անդունդի եզրին», «Խեղճ Սաշա» ֆիլմերով և Չեչնայի պատերազմի մասին նկարահանած «Տղամարդու աշխատանք» սերիալով:
Placeholder
ՏԻԳՐԱՆ ՔԵՈՍԱՅԱՆԻ ՍՐՏԻ ՎԻՐԱՀԱՏՈՒԹՈՒՆԸ ԲԱՐԵՀԱՋՈՂ Է ԱՆՑԵԼ