«ԺԱՆՏԱԽՏԻ ՆՈՐ ԴԵՊՔԵՐԻ ԳՐԱՆՑՄԱՆ ՀԱՎԱՆԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԶՐՈՅԱԿԱՆ Է»
Տնտեսություն
15:53 18/01/2008

«ԺԱՆՏԱԽՏԻ ՆՈՐ ԴԵՊՔԵՐԻ ԳՐԱՆՑՄԱՆ ՀԱՎԱՆԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԶՐՈՅԱԿԱՆ Է»

Հանրապետությունում աֆրիկյան ժանտախտի հիվանդացության տեմպերը կտրուկ իջել է: Այս մասին Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց գյուղատնտեսության նախարարության անասնաբուժության տեսչության պետի տեղակալ Գևորգ Թովմասյանը: Նրա խոսքով կարելի է համարել, որ հիվանդությունն արդեն նախանջ է ապրում: «Երկու շաբաթվա ընթացքում միայն Տավուշի մարզի առանձին համայնքներում մեկ կամ երկու դեպք է նկատվել: Դրա համար էլ կարող ենք հստակ ասել, որ ժանտախտի նոր դեպքերի գրանցման հավանականությունը գրեթե զրոյական է»,-նշեց նա:

Մասնագետի խոսքով, ամսվա սկզբին Տավուշի ու Լոռու մարզերում դադարեցվել է կարանտինը: Ըստ նրա, վերջին հիվանդության արձանագրումից 40 օր հետո միայն կարել է համարել, որ հիվանդությունն այլևս չկա: Անդրադառնալով հարևան երկրներ խոզի մսի ու թռչնամսի արտահանմանը, նա նշեց, որ ապահովության համար հարկավոր է սպասել երկու ամիս: «Ամեն դեպքում, բոլոր հարևան երկրները զգուշություն են ցուցաբերում այս հարցում և ռիսկայնությունից ելնելով հնարավոր է, որ արտահանում չիրականացվի մինչև վեց ամիս»,-ասաց Գ. Թովմասյանը: ժանտախտի վերջին մի քանի դեպքերը, ըստ նրա, դեռևս թույլ չեն տալիս, որ փոխհատուցման վերաբերյալ կառավարությունը հստակ որոշում կայացնի:

Նշենք, որ Հայաստանում առաջին անգամ հիվանդությունն արձանագրվել է 2007 թվականի օգոստոսին Տավուշի մարզում, որից հետո խոզերի անկման դեպքեր են գրանցվել նաև Լոռու մարզում: Լոռու մարզում գործում է 7, Տավուշում` 4 կարանտինային ծառայություն: Եզակի դեպքեր են արձանագրվել Արարատի, Արմավիրի, Արագածոտնի և Կոտայքի մարզերում:
Placeholder
«ԺԱՆՏԱԽՏԻ ՆՈՐ ԴԵՊՔԵՐԻ ԳՐԱՆՑՄԱՆ ՀԱՎԱՆԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԶՐՈՅԱԿԱՆ Է»