ԵՐԵՎԱՆՑԻՆԵՐԻ 80 ՏՈԿՈՍՆ ԸՆՏՐԵԼ Է ԻՐ ԸՆՏԱՆԵԿԱՆ ԲԺՇԿԻՆ
Առողջություն
13:28 21/01/2008

ԵՐԵՎԱՆՑԻՆԵՐԻ 80 ՏՈԿՈՍՆ ԸՆՏՐԵԼ Է ԻՐ ԸՆՏԱՆԵԿԱՆ ԲԺՇԿԻՆ

«Այս տարի հանրապետության առողջապահության ոլորտին պետբյուջեից հատկացվել է 54 մլրդ 482 մլն 700 հազար դրամ, որը նախորդ տարվա համեմատ ավելացել է 14.5 տոկոսով»,-այսօրվա ասուլիսում ասաց քաղաքապետարանի առողջապահության և սոցիալական վարչության պետ Արմեն Սողոյանը: Նա նշեց, որ այս գումարից 19 մլրդ 168 մլն նախատեսված Է արտահիվանդանոցային ծառայությունների համար, իսկ 19 մլրդ 111 մլն դրամը` հիվանդանոցային ծառայությունների համար:

Վարչության պետի հավաստմամբ, այս տարի առաջնային օղակին ավելի շատ գումար է տրամադրվել: «Դրա նպատակն է ուժեղացնել առաջնային օղակը` խուսափելով քաղաքացիների հիվանդությունների բարդացումից, ինչպես նաև ստացիոնար համակարգի թանկարժեք ծառայություններից»,- հավելեց նա:
Ա. Սողոյանը տեղեկացրեց, որ 2007-ին նախատեսված էր, որ Երևանն այս ոլորտում կկատարի 15 մլրդ 581 մլն դրամի աշխատանք, որից իրականացվել է 16 մլրդ 112 մլն դրամի աշխատանք: Բոլոր աշխատանքները ֆինանսավորվել են: Վարչության պետը նաև նշեց, որ քաղաքապետարանի ենթակա կազմակերպությունների կողմից իրականացվել է 6 մլրդ 92 մլն դրամի աշխատանք:

Ա. Սողոյանի խոսքով, նախորդ տարում բոլոր այն բժշկական կազամկերպությունները, որոնք պետկական պատվերի կարիք ունեցող քաղաքացիներին սպասարկել են և գերազանցել են սահմանափակ բյուջեն, պետութան կողմից ամբողջությամբ ֆինանասավորվել են:

Խոսելով 2008-ի ծրագրերի մասին, Ա. Սողոյանն ասաց, որ այս տարի առաջնային օղակում շարունակվելու է ընտանեկան բժշկի ինստիտուտի ներդրումը, այս տարի կերապատրաստեն 43 տեղամասային բժիշկներ: Արդյունքում այս տարեվերջին Երևանում կունենանք 427 ընտանեկան բժիշկ և 285 ընտանեկան բուժքույր:

Վարչության պետը հայտնեց, որ արդեն հունվարի 1-ի տվյալներով մայրաքաղաքի բնակիչների մոտ 80 տոկոսը ընտրել է իր ընտանեկան բշժկին: Այս տարի ևս շարունակվելու է շտապ օգնության ավտոմենքենաների պարկի թարմացումը: Վարչության պետը նշեց, որ այս տարի նախատեսված է սերտացնել կապը շտապ օգնություն, պոլիկլինիկա և ստացիոնար համակարգերի միջև: Այս տարի նաև ուշադրություն կետրոնում է լինելու հիվանդանոցների սպասարկաման կուլտուրան և բուժօգնության որակը:
Placeholder
ԵՐԵՎԱՆՑԻՆԵՐԻ 80 ՏՈԿՈՍՆ ԸՆՏՐԵԼ Է ԻՐ ԸՆՏԱՆԵԿԱՆ ԲԺՇԿԻՆ