ԵՐԵՎԱՆԻ ՄԻ ՔԱՆԻ ՏԱՍՆՅԱԿ ԴՊՐՈՑՆԵՐՈՒՄ ՁՄԵՌԱՅԻՆ ԱՐՁԱԿՈՒՐԴՆԵՐԸ ԵՐԿԱՐԱՁԳՎԵԼ ԵՆ
Կրթություն, գիտություն
17:53 21/01/2008

ԵՐԵՎԱՆԻ ՄԻ ՔԱՆԻ ՏԱՍՆՅԱԿ ԴՊՐՈՑՆԵՐՈՒՄ ՁՄԵՌԱՅԻՆ ԱՐՁԱԿՈՒՐԴՆԵՐԸ ԵՐԿԱՐԱՁԳՎԵԼ ԵՆ

Այսօր Երևանի շուրջ 98 դպրոցների աշակերտների համար ձմեռային արձակուրդները ցրտերի պատճառով երկարաձգվել են: Աշակերտները նախատեսված հունվարի 21-ի փոխարեն կսկսեն դպրոց հաճախել հունվարի 29-ից: Այս մասին Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Երևանի քաղաքապետարանի կրթության վարչության պետի ուսումնական գծով տեղակալ Սիլվա Աչոյանը:

Պատճառը, ըստ նրա, դպրոցներում լոկալ ջեռուցման համակարգի բացակայությունն է: Երևանի շուրջ 98 դպրոցներ, որոնք ունեն լոկալ ջեռուցման համակարգ, դասերը սկսել են հունվարի 7-ից: Բաց թողնված դասերը լրացվելու են 3 կամ 4 շաբաթվա ընթացքում` ավելացված դասաժամերի հաշվին
Նա հայտնեց, որ լոկալ ջեռուցման համակարգ չունեցող դպրոցները չեն օգտվում ոչ աշնանային և ոչ էլ գարնանային արձակուրդներից, դրանք գումարվում են ձմեռային արձակուրդներին:

Նշենք,որ հանրապետության տարբեր մարզերում լոկալ ջեռուցման համակարգ չունեցող դպրոցներում դեկտեմբերի 24-ին սկսված արձակուրդները պետք է ավարտվեին հունվարի 21-ին:

Placeholder
ԵՐԵՎԱՆԻ ՄԻ ՔԱՆԻ ՏԱՍՆՅԱԿ ԴՊՐՈՑՆԵՐՈՒՄ ՁՄԵՌԱՅԻՆ ԱՐՁԱԿՈՒՐԴՆԵՐԸ ԵՐԿԱՐԱՁԳՎԵԼ ԵՆ