Ամենից շատ կարդացված նյութեր
.png)
Այսօր լրանում է գրող-հրապարակախոս Վահան Թեքեյանի ծննդյան 130-ամյակը: Այս առիթով, Երևանի Թեքեյան մշակութային միությունը 2008-ին կկազմակերպի մի շարք միջոցառումներ: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Թեքեյան մշակութային միության տնօրեն Ռուբեն Միրզախանյանը: «Թեքեյան միությունն այս տարի կշարունակի իր ամենամյա միջոցառումների շարքը: Պարզապես նրանք կտարբերվեն այնքանով, որ նվիրված կլինեն մեծանուն գրողի ծննդյան տարելիցին»,-նշեց Ռ. Միրզախանյանը: Նրա խոսքով, մարտ ամսին Թեքեյան թատրոնը` գեղարվեստական ղեկավար Արտաշես Հովհաննիսյանի ղեկավարությամբ, կբեմադրի Պերճ Զեյթունցյանի «Հայելու մեջ» պիեսը:
Ամռանը Թեքեյան միության տնօրինությունը պատրաստվում է բոլոր երկրներից, որտեղ գործում են Թեքեյանի անվան կենտրոնները, ընդունել երիտասարդների ու աշակերտների, ովքեր կմասնակցեն Թեքեյանի մշակութային հաստատություններում կատարվող շինարարական աշխատանքներին: Վերջիններս իրենց հերթին կդառնան մի շարք միջոցառումների կազմակերպիչ ու հեղինակ: Իսկ աշնանը, կհրապարակվի երկու տարին մեկ անցկացվող «Հայկաշեն Ուզունյան» գրական-գեղարվեստական մրցույթը:
Ըստ Ռ. Միրզախանյանի, Թեքեյան մշակութային կենտրոնն իր մասնաճյուղերն ունի ԱՄՆ-ում, Մերձավոր Արևելքում: Բացի այդ գրողի անունը կրող մշակութային օջախներ ու դպրոցներ կան Երևանում, Գորիսում, Ստեփանավանում և Կարպիում: «Մեզ համար կարևորագույն խնդիր է ոչ միայն Թեքեյանի քարոզչությունը տարածել բոլոր երկրներում, այլև՝ մենք մեր առաջ նպատակ ենք դրել բարելավվել մշակութային ու կրթական կյանքը՝ իհարկե, մեր միջոցներով»,-ասաց կենտրոնի տնօրենը:
Նշենք, որ անցյալ տարի լրացավ կենտրոնի 60-ամյակը:

Placeholder