«ԱՇԽԱՏԱՆՔ ԵՎ ՀՄՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ»
Կրթություն, գիտություն
18:25 21/01/2008

«ԱՇԽԱՏԱՆՔ ԵՎ ՀՄՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ»

Երևանի ինֆորմատիկայի պետական քոլեջում այսօր տեղի ունեցավ «Աշխատանք և հմտություններ» ծրագրի շնորհանդեսը: ԿԳ նախարար Լ. Մկրտչյանը նշեց, որ այս ծրագիրը նպատակ ունի բազմաթիվ բաղադրիչների միջոցով նպաստել ոլորտի մասնագիտական որակի բարձրացմանն ու համապատասխանեցմանը միջազգային չափանիշներին, միավորել և համապատասխանեցնել կրթությունն աշխատանքի շուկայի և գործարար աշխարհի պահանջներին՝ ներգրավելով գործատուներին հմտությունների զարգացման գործընթացում։

Ծրագրի հիմնական բաղադրիչը փորձի փոխանակումն է, որն իրականացվելու է կրթական հաստատությունների համագործակցության շրջանակներում՝ նպաստելով համապատասխան զբաղվածության չափորոշիչների և ուսումնական ծրագրերի մշակմանը։
«Աշխատանք և հմտություններ» ծրագրի շրջանակում առաջիկայում կկազմակերպվեն նաև տարածաշրջանային քաղաքականության մշակման աշխատաժողովներ ուղղված՝ ազգային որակավորման և կրեդիտային համակարգի, զբաղվածության չափորոշիչների և ուսումնական ծրագրերի մշակմանը, որակավորման գնահատմանը։

Երիտասարդ կադրերին քաջալերելու նպատակով կկազմակերպվեն մրցույթներ, որոնք կնպաստեն ձեռնարկությունների և տեխնոլոգիաների ոլորտում նրանց հմտությունների նորարար և ստեղծագործ կերպով օգտագործմանը։
Նշենք, որ միջին մասնագիտական կրթության զարգացմանն ուղղված այս ծրագիրն իրականացվում է կրթության և գիտության նախարարության և Բրիտանական Խորհրդի համագործակցությամբ։ Խորհուրդը նման ծրագիր է իրականացնում Հարավարևելյան Եվրոպայի 17 երկրում։
Placeholder
«ԱՇԽԱՏԱՆՔ ԵՎ ՀՄՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ»