ՀԱՂԹՈՂ Է ՃԱՆԱՉՎԵԼ 21 ԳԻՏԱԿԱՆ ԹԵՄԱ
Կրթություն, գիտություն
14:30 22/01/2008

ՀԱՂԹՈՂ Է ՃԱՆԱՉՎԵԼ 21 ԳԻՏԱԿԱՆ ԹԵՄԱ

Այս տարի Հայ օգնության ֆոնդի Գիտության և կրթության ազգային հիմնադրամի փորձագիտական հանձնախմբին ուղղված 200 հայտերից հաղթող են ճանաչվել 21գիտական խումբ: Նրանք ԳԱԱ ֆիզիկական հետազոտությունների ինստիտուտի, Բյուրականի աստղադիտարանի և ԲՈՒՀ-երի գիտաշխատողներ են: ՀՕՖ-ի տնօրեն Բագրատ Սարգսյանը նշեց, որ այս գիտական մրցույթի առանձնահատկությունն այն է, որ դիմել կարող են գիտության բոլոր ճյուղերի ներկայացուցիչները: Այս տարի յուրաքանչյուր գիտաշխատող մեկ տարվա գիտահետազոտական աշխատանքների համար ստանալու է 5000 ԱՄՆ դոլոր: Բ. Սարգսյանի խոսքով, հետազոտական հանձնախմբի նախագահը ամերիկահայ նշանավոր աստղաֆիզիկոս, Քորնելի համալասարնի պրոֆեսոր Երվանդ Թերզյանն է, իսկ անդամները` միջազգային համբավ ունեցող գիտնականեր:

Հաղթող են ճանաչվել 13 ֆիզիկոսներ, 3 կենսաբաններ, 2 քիմիկոս և մեկական էլ ` բշժկության, աստղագիտության և հումանիտար ոլորտից: Բ. Սարգսյանը տեղեկացրեց, որ Գիտության և կրթության ազգային հիմնադրամը ստեղծվել է 8 տարի առաջ` նպատակ ունենալով կանխել ուղեղների արտահոսը մեր երկրից և նպաստավոր պայմաններ ստեղծել գիտական գործունեության համար: Նա նշեց, որ 8 տարիների ընթացում ֆինանսավորվել են 183 գիտական թեմաներ, իսկ դրանց մասնակից գիտնականների թիվն արդեն անցնում է 800-ից: «Ամեն տարի յուրաքանչյուր գիտական թեմային տրամադրվել է 5000 ԱՄՆ դորալ: Ապա հայրենի գիտության ոլորտում ՀՕՖ-ը արդեն ներդրել է շուրջ 920.000 ԱՄՆ դոլոր»,- հավելեց Բ. Սարգսյանը:
Placeholder
ՀԱՂԹՈՂ Է ՃԱՆԱՉՎԵԼ 21 ԳԻՏԱԿԱՆ ԹԵՄԱ