Ամենից շատ կարդացված նյութեր
.png)
2007 թվականին «Շտապ օգնություն» ծառայությունը գրանցել է դեղորայքային թունավորումների 200 կանչ: Այս մասին Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց «Շտապ օգնություն» ծառայության վիճակագրության բաժնի վարիչ Սաթենիկ Պողոսյանը: Նրա խոսքով, դեղորայքային թունավորումների անցյալ տարվա ընթացում գրանցված կանչերի թիվն այնքան էլ ցածր ցուցանիշ չէ:
Հանրապետության Քանաքեռ-Ավանի ԱԱՊԿ-ի (առողջության առաջնային պահպանման կենտրոն) տնօրեն, բժշկուհի Սուսաննա Նուշիկյանի խոսքով դեղորայքային թունավորումները հիմնականում լինում են սպառողի անուշադրության ու անհետևողականության պատճառով: «Ճիշտ է, չի կարելի բացառել այն փաստը, որ դեղատներում դեռևս վաճառվում են ժամկետնանց դեղեր: Բայց գնորդը պարտավոր է դեղը գնելուց առաջ ստուգել օգտագործման ժանկետը»,-ասաց Ս. Նուշիկյանը: Ըստ Ս. Նուշիկյանի, հիմանականում ներկրվում են այնպիսի դեղորայքներ, որոնք հանրապետության բժշկությունում բարձր պահանջարկ ունեն:
Նշենք, որ դեղորայքը հանրապետություն է ներկրվում հիմնականում Սլովակիայից, Շվեյցարիայից, Բուլղարիայից, Վենգրիայից, ԱՄՆ-ից ու այլ երկրներից:

Placeholder