ՇՆՈՐՀՎԵՑԻՆ ՆԱԽԱԳԱՀԻ ՊԵՏԱԿԱՆ ՄՐՑԱՆԱԿՆԵՐԸ
Մշակույթ
18:13 23/01/2008

ՇՆՈՐՀՎԵՑԻՆ ՆԱԽԱԳԱՀԻ ՊԵՏԱԿԱՆ ՄՐՑԱՆԱԿՆԵՐԸ

Այսօր Հայաստանի նախագահի նստավայրում կայացել է արվեստի և մշակույթի ոլորտում 2007 թվականի պետական մրցանակների հանձնման արարողությունը: Ինչպես տեղեկացանք նախագահի մամուլի ծառայությունից, գրականության և հրապարակախոսության ոլորտում «Նոր քրոնիկոն» գրքի համար մրցանակի է արժանացել Դավիթ Հովհաննեսը, երաժշտության ոլորտում` Ռուբեն Սարգսյանը, կերպարվեստի ոլորտում գեղանկարչական շարքի համար` Փարավոն Միրզոյանը:
Ճարտարապետության և քաղաքաշինության ոլորտում նախագահի մրցանակին են արժանացել Ջիմ Թորոսյանը, Ռոլանդ Մարտիրոսյանը, Հենզել Հակոբյանը, Գագիկ Գալստյանը և Արծրուն Սեգոյանը:


Placeholder
ՇՆՈՐՀՎԵՑԻՆ ՆԱԽԱԳԱՀԻ ՊԵՏԱԿԱՆ ՄՐՑԱՆԱԿՆԵՐԸ