Ամենից շատ կարդացված նյութեր
.png)
«Դեկտեմբերի 1-ից Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնը փակ է, որի հիմնական պատճառը ջեռուցում չունենալն է»,-այսօրվա ասուլիսում ասաց թատրոնի առաջատար դերասան Բորիս Պեպանյանը: Ինչպես նշեց նա, թատրոնի դռները փակ են լինելու մինչև մարտի 15-ը:
Պարոնյանի անվան թատրոնում տարեկան միջին հաշվով 3-4 նոր բեմադրություն է ներկայացվում: Իսկ ընդհանրապես խոսելով թատրոնում բեմադրվող օպերետների մասին, նա պատմեց, որ ավելի շատ բեմադրվում են արդիական բովանդակությամբ ներկայացումներ: «Այսօր նորարարական մյուզիքլ բեմադրելու համար հարկավոր է ամենաքիչը 15-20 հազար դոլար. մյուզիքլը պետք է աչքի ընկնի իր շքեղությամբ: Դրա համար հարկավոր են հովանավորներ, բայց նրանց պետք չէ թատրոնը, ավելի շուտ` պետք են «աստղիկները»»,-ասաց Բ. Պեպանյանը:
Պեպանյանը համոզված է, որ այժմ թատրոնում տաղանդավոր երիտասարդները շատ են, և ափսոսաց, որ շատերն էլ հրաժարվում են գալ թատրոն, քանի որ աշխատավարձը ցածր է:
«Բոլոր ասպարեզներում աշխատավարձերը բարձրացրել են, բացի թատրոնից. միգուցե դերասաններին շփոթում են «աստղիկների» հետ, ովքեր կարող են մի երգի համար 2000-3000 դոլար ստանալ:»,-ավելացրեց դերասանը:

Placeholder