ՆՈՐ ԿՈԴՈՎ ԲՋՋԱՅԻՆ ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐՆԵՐՆ ԱՅՍՕՐՎԱՆԻՑ ՏՐԱՄԱԴՐՎՈՒՄ ԵՆ
Տնտեսություն
11:18 24/01/2008

ՆՈՐ ԿՈԴՈՎ ԲՋՋԱՅԻՆ ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐՆԵՐՆ ԱՅՍՕՐՎԱՆԻՑ ՏՐԱՄԱԴՐՎՈՒՄ ԵՆ

Այսօրվանից «ԱրմեՏել» ընկերությունը սկսում է նոր` 099 կոդով սկսվող բջջային հեռախոսահամարների տրամադրումը: Այս մասին տեղեկացանք ընկերության մամուլի ծառայությունից:

Հիշեցնենք, որ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը նախորդ տարվա դեկտեմբերի 28-ի նիստում որոշում կայացրեց ընկերությանը 99 տարածաշրջանային կոդը զբաղեցնելու թույլտվություն տրամադրել: Դրա փոխարեն ընկերությունը հրաժարվել է նախկինում ստացած և այդպես էլ չօգտագործած 92 կոդից:

Նշենք, որ այս ոլորտում գործող երկու ընկերությունների համար հավասար մրցակցային պայմաններ ապահովելու և հետագայում մատուցվող ծառայությունների որակը բարելավելու նպատակով «Ղ-Տելեկոմը» դիմել է հանձնաժողովին ` 55 և 77 կոդերը զբաղեցնելու թույլտվություն ստանալու համար:
Placeholder
ՆՈՐ ԿՈԴՈՎ ԲՋՋԱՅԻՆ ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐՆԵՐՆ ԱՅՍՕՐՎԱՆԻՑ ՏՐԱՄԱԴՐՎՈՒՄ ԵՆ