ՆՈՐ ԿՐԹԱԹՈՇԱԿՆԵՐ` ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲՈՒՀԵՐԻ ՇՐՋԱՆԱՎԱՐՏՆԵՐԻ ՀԱՄԱՐ
Կրթություն, գիտություն
13:31 25/01/2008

ՆՈՐ ԿՐԹԱԹՈՇԱԿՆԵՐ` ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲՈՒՀԵՐԻ ՇՐՋԱՆԱՎԱՐՏՆԵՐԻ ՀԱՄԱՐ

Գերմանիայի Բունդեսթագի «Միջազգային խորհրդարանական կրթաթոշակ (ՄԽԿ) 2009» ծրագիրը, միջազգային համագործակցության շրջանակներում, հանրապետության բուհերի շրջանավարտների համար սահմանել է երեք կրթաթոշակ: Այսպիսով, Գերմանիայի խորհրդարանը հնարավորություն է տալիս երիտասարդներին ծանոթանալ երկրի խորհրդարանական համակարգին, քաղաքական որոշումների կայացման գործընթացին, ինչպես նաև փորձառություն ձեռք բերել խորհրդարանական աշխատանքների ասպարեզում:

Մրցույթին կարող են մասնակցել մինչև 30 տարեկան այն ՀՀ քաղաքացիները, ովքեր ունեն համալսարանական կրթություն և գերմաներենի շատ լավ իմացություն: «Միջազգային խորհրդարանական կրթաթոշակ 2009» ծրագրի տևողությունը հինգ ամիս է: Այն կմեկնարկի մարտի 2-ին և կշարունակվի մինչև հուլիսի 31-ը, իսկ դիմումներնը կընդունվեն մինչև հուլիսի 30-ը:

Հաղթողներին կընտրի Գերմանիայի Բունդեսթագի կողմից կազմված հանձնախումբը:
Տեղեկատվությունը տրամադրվել է  կրթության և գիտության նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից:
Placeholder