Ամենից շատ կարդացված նյութեր
.png)
«Պետական մրցանակ ստանալով` ես հասկացա, որ մարդիկ գնահատում են իմ արվեստը»,-այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց հունվարի 23-ին մրցանակակիր դարձած նկարիչ, Ազգային պատկերասրահի տնօրեն Փարավոն Միրզոյանը:
Նկարչի մուսան կինն է, բնությունը, աշխարհը, գեղեցկությունը, արևը: «Ինձ ոչ թե հետաքրքրում է մերկ կին նկարել, այլ հասկանալ կերպարն ու ներկայացնել նրա ներաշխարհը: Ինձ համար էական նշանակություն չունի մերկ է, թե հագուստով, կարևորը հասկանալն է»,-ասաց Փ. Միրզոյանը:
Փ. Միրզոյանը նշեց, որ Պատկերասրահի տնօրեն լինելը չի խանգարում իրեն ստեղծագործել, ընդհակառակը` ավելի պարտադրող է: Նա նշեց, որ 2006-2007թթ. ընթացքում ստեղծած 13 աշխատանքներ է ներկայացրել պետական մրցանակի` հայկական բնաշխարհը պատկերող կտավներ, ժամանակակից կնոջը ներկայացնող դիմանկարներ, կոմպոզիցիոն աշխատանքներ, նատյուրմորտներ, հայկական օջախը ներկայացնող նկարներ:
Այս տարի նկարիչն անհատական ցուցահանդեսներ կունենա Վանաձորում, նախատեսվում է նաև Սանկտ-Պետերբուրգում, որտեղ նա ստացել է իր մասնագիտական կրթությունը:

Placeholder