ՀԱՅԿԱԿԱՆ ՄՇԱԿՈՒՅԹԸ ՂԱԶԱԽՍՏԱՆՈՒՄ, ՈՒԿՐԱԻՆԱՅՈՒՄ ԵՎ ԳԵՐՄԱՆԻԱՅՈՒՄ
Մշակույթ
11:40 26/01/2008

ՀԱՅԿԱԿԱՆ ՄՇԱԿՈՒՅԹԸ ՂԱԶԱԽՍՏԱՆՈՒՄ, ՈՒԿՐԱԻՆԱՅՈՒՄ ԵՎ ԳԵՐՄԱՆԻԱՅՈՒՄ

Այս տարի հայ մշակույթի հետ կծանոթանան աշխարհի մի քանի երկրներ: «Հայաստանի մշակույթի օրեր կանցկացվեն Ղազախստանում, Ուկրաինայում, Գերմանիայում, սկանդինավյան երկրներում»,-այդ մասին Panorama.am-ի թղթակցին հայտնեց մշակույթի նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Գայանե Դուրգարյանը:

Ինչպես նշեց նա, մենք էլ հնարավորություն կունենանք ծանոթանալ այլ երկրների մշակույթներին ավելի մոտիկից: «Հայաստանում անցկացվելու են Իրանի, Գերմանիայի մշակույթի օրեր, սկանդինավյան երկրների շաբաթ»,-ասաց Գ. Դուրգարյանը:
Նշենք, որ նախորդ տարի հայկական մշակույթը ներկայացվել է Բելոռուսում, Իտալիայում, Չինաստանում, իսկ Հայաստանում` Բրազիլիայի, Իտալիայի, Գերմանիայի, Եգիպտոսի, Կորեայի մշակույթի օրեր:
Placeholder
ՀԱՅԿԱԿԱՆ ՄՇԱԿՈՒՅԹԸ ՂԱԶԱԽՍՏԱՆՈՒՄ, ՈՒԿՐԱԻՆԱՅՈՒՄ ԵՎ ԳԵՐՄԱՆԻԱՅՈՒՄ