ՍԵՐԳԵՅ ՓԱՐԱՋԱՆՈՎԻ ԳՈՐԾԵՐԸ ԿՑՈՒՑԱԴՐՎԵՆ ԿԻԵՎՈՒՄ
Մշակույթ
12:42 26/01/2008

ՍԵՐԳԵՅ ՓԱՐԱՋԱՆՈՎԻ ԳՈՐԾԵՐԸ ԿՑՈՒՑԱԴՐՎԵՆ ԿԻԵՎՈՒՄ

Հուվարի 30-ից մինչև մարտի սկզբները հայտնի հայ ռեժիսոր Սերգեյ Փարաջանովի աշխատանքները ցուցադրվելու են Ուկրաինայի ազգային թանգարանում: Այդ մասին Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում հայտնեց Սերգեյ Փարաջանովի տուն-թանգարանի փոխտնօրեն, գլխավոր ֆոնդապահ Վիգեն Բարխուդարյանը: Նրա տեղեկացմամբ, ցուցահանդեսին ներկայացվելու են 55 աշխատանքներ` ֆիլմերի-էսքիզներ, կոլաժներ, տիկնիկներ, գծանկարներ, գլխարկները և այլն:

«Հրավեր ստացել ենք ուկրաինական կողմից: Ցուցադրության կազմակերպումը հնարավոր դարձավ մեր և բոլոր ֆինանսական ծախսերն իր վրա վերցրած ուկրաինական պրոդյուսերական ընկերության միջև կնքված եռակողմ համաձայնագրի շնորհիվ»,-ասաց Վ. Բարխուդարյանը:

Նրա խոսքով, սպասելիքները մեծ են, քանի որ հայ ռեժիսորի արվեստին շատերն են ծանոթ: Վիգեն Բարխուդարյանը վստահ է, որ ցուցադրությունն այցելուների պակաս չի ունենա:
Placeholder
ՍԵՐԳԵՅ ՓԱՐԱՋԱՆՈՎԻ ԳՈՐԾԵՐԸ ԿՑՈՒՑԱԴՐՎԵՆ ԿԻԵՎՈՒՄ