Ամենից շատ կարդացված նյութեր
.png)
Այսօր Մատենադարանում տեղի ունեցավ բանասիրական գիտությունների դոկտոր, Մատենադարանի ավագ գիտաշխատող` Վարդան Դևրիկյանի «Վարդանանք և Հայ Երիտասարդությունը» գրքի շնորհանդեսը:
Հեղինակի տեղեկացմամբ, գրքում ներկայացված է դարերի հոլովույթում Ավարայրի ճակատամարտի հոգևոր արժևորումը, ինչպես նաև` Վարդանանց հիշատակի ոգեկոչումը հայ հասարակական ու հոգևոր-մշակութային կյանքում: «Իմ նպատակն է եղել Վարդանանց պատմությունը համադրել այսօրվա իրականության հետ: Ես ներկայացրել եմ, ոչ թե Ավարայրի ճակատամարտի վերլուծությոնը, այլ` ինչպես է այն ընկալվել հաջորդող դարերում: Ինչն է, որ Վարդանին դարձրել է այդքան սիրելի կերպար»,- նշեց Վարդան Դևրիկյանը:
Նրա խոսքով, գրքում նկարագրվում է նաև, թե ինչպես է ժողովուրդը յուրաքանչյուր դար Վարդանանաց համադրել իր ժամանակի հետ:

Placeholder