Ամենից շատ կարդացված նյութեր
.png)
Քաղաքական
16:19 29/01/2008
ԳԵՐՄԱՆԻԱՅԻ ԴԵՍՊԱՆԱՏՈՒՆԸ 20 ԿՐԹՕՋԱԽԻ ԿՏՐԱՄԱԴՐԻ 500 000 ԵՎՐՈ ԱՐԺՈՂՈՒԹՅԱՄԲ ԳՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ
Այսօր կրթության և գիտության նախարարությունում փոխնախարար Արա Ավետիսյանն ընդունել է Հայաստանում Գերմանիայի Դաշնային Հանրապետության դեսպան տիկին Անդրեա Վիկտորինի գլխավորած պատվիրակությանը:
Կարևորելով եվրոպական կրթական տարածքին Հայաստանի ինտեգրման գործընթացում ԳԴՀ-ի դերը` Արա Ավետիսյանը նշել է. «Դպրոցական մակարդակում գերմաներեն լեզվի տարածումը ոչ միայն հաղորդակցման հնարավորություններ է տալիս մեր աշակերտներին, այլև` նոր հեռանկարներ ու հորիզոններ բացում նրանց հետագա ուսումնառության և գիտական ներուժի զարգացման համար»:
Դեսպանը տեղեկացրել է, որ դեսպանատունը և Գյոթեի ինստիտուտը ձեռք են բերել շուրջ 500 000 եվրո արժողությամբ գրականություն, որը կտրամադրվի Հայաստանի 20 կրթօջախներին:
Դեսպանը հայտնել է, որ գրականության տրամադրումը կսկսվի փետրվարի 12-ից Սևանի թիվ 1 դպրոցից: Անդրադառնալով աշակերտների և ուսանողների փոխանակման ծրագրերին` պատվիրակության անդամ, DAAD ծրագրերի Կովկասի և Միջին Ասիայի պատասխանատու պարոն Բրիշը նշել է, որ 1991 թվականից մինչ օրս ծրագրի շրջանակներում շուրջ հազար հայ ուսանողներ արժանացել են կրթաթոշակի և մեկամսյա դասընթացներ անցել Գերմանիայում:

Placeholder