ԵՎՐԱՏԵՍԻԼԻ ԿԻՍԱԵԶՐԱՓԱԿՉՈՒՄ ՍԻՐՈՒՇՈՆ ՀԱՆԴԵՍ ԿԳԱ ՄԱՅԻՍԻ 20-ԻՆ
Մշակույթ
16:36 29/01/2008

ԵՎՐԱՏԵՍԻԼԻ ԿԻՍԱԵԶՐԱՓԱԿՉՈՒՄ ՍԻՐՈՒՇՈՆ ՀԱՆԴԵՍ ԿԳԱ ՄԱՅԻՍԻ 20-ԻՆ

Սերբիայի մայրաքաղաք Բելգրադում կայացած վիճակահանությամբ պարզվել է, որ Եվրատեսիլ 2008 մրցույթի կիսաեզրափակիչում Հայաստանը ներկայացնող երգչուհի Սիրուշոն ելույթ կունենա մայիսի 20-ին:

Նշենք, որ թեև նախորդ տարի այդ մրցույթում Հայաստանը ներկայացնող երգիչ Հայկոն զբաղեցրել է 8-րդ հորիզոնականը, որի արդյունքում Հայաստանը այս տարվա համար ձեռք է բերել եզրափակչին մասնակցելու իրավունք, այնուամենայնիվ Սիրուշոն պետք է հանդես գա կիսաեզրափակչում: Բանն այն է, որ մրցույթին մասնակցող երկրների աճի պատճառով մրցույթի կանոնները փոխվել են և մասնակիցները եզրափակչին մասնակցելու իրավունք ստանալու համար պետք է հաղթահարեն կիսաեզրափակիչ մրցույթը: Երկու կիսաեզրափակիչները տեղի են ունենալու մայիսի 20-ին և 22-ին: Եվրատեսիլ 2008-ի եզրափակիչը տեղի է ունենալու մայիսի 24-ին` Սերբիայի մայրաքաղաք Բելգրադում:

Իսկ թե ինչ երգով է Սիրուշոն ներկայանալու Եվրատեսիլ մրցույթում, հայտնի կդառնա մարտ ամսին, երբ ընտրված 4 երգերից հեռուստաքվեարկության արդյունքնում կորոշվի, թե դրանցից որն է հնչելու Եվրատեսիլում:

Հիշեցնենք, որ Հայաստանը երրորդ անգամ է մասնակցում եվրոպական այս մրցույթին: Մինչ այդ 2006 թվականին Անդրեն, իսկ 2007-ին` Հայկոն արդեն ներկայացրել են Հայաստանը և երկուսն էլ գրավել 8-րդ հորիզոնականը:
Placeholder
ԵՎՐԱՏԵՍԻԼԻ ԿԻՍԱԵԶՐԱՓԱԿՉՈՒՄ ՍԻՐՈՒՇՈՆ ՀԱՆԴԵՍ ԿԳԱ ՄԱՅԻՍԻ 20-ԻՆ