Ամենից շատ կարդացված նյութեր
.png)
«Այսօր վերջին օրն է, որ զինդատախազությունը կարող է ուղղել իր սխալները»,-Panorama.am-ի հետ զրույցում ասաց փաստաբան Հայկ Ալումյանն` անդրադառնալով «Մատաղիսի» հայտնի գործին:
Հիշեցնենք, որ 24 հատորանոց քրեական գործի նյութերը ներկայացվել էր փաստաբանին` ծանոթացման, որից հետո ժամկետ էր տրվել համապատասխան միջնորդություններով նախաքննությունը լրացնելու համար:
Ինչպես նշեց փաստաբանը, նախաքննություն, որպես այդպիսին, զինվորական դատախազությունում չի կատարվել, ուստի իրենց կողմից ներկայացվել են մի շարք միջնորդություններ, որոնք, սակայն, մերժվել են: «Վճռաբեկ դատարանը, երբ գործն ուղարկել էր լրացուցիչ քննության, մանրամասն նշել էր, թե ինչ չի արվել և ինչ է պետք անել: Դատարանի 12 կետից բաղկացած ցուցումներից, որոնց չկատարման համար էլ գործը բեկանվել էր, կատարվել է ընդամենը 3-ը, այն էլ ձևականորեն, ցույց տալու համար, թե ինչ- որ բան է արվել»,-վստահեցնում է Հայկ Ալումյանը:
Այսօր նաև վերջին օրն է, որ փաստաբաններն իրենց միջնորդությունները մերժելու համար կարող են բողոք ներկայացնել վերադաս դատախազին` զինդատախազ Արմեն Խաչատուրյանին, սակայն եթե նա էլ քննիչի հետ նույն կարծիքին եղավ, ապա գործը, այնուամենայնիվ, կգնա դատարան:
Փաստաբան Հայկ Ալումյանը կանխորոշում չի ուզում անել, բայց և այնպես նշում է. «Այս տեսակի գործերի վրա դատախազությունում միասնական մոտեցում է ձևավորվում, ու դժվար է ակնկալել, որ քննիչը կունենա մի կարծիք, իսկ նրա վերադաս դատախազը` մեկ այլ: Այն ինչ անում է քննիչը, որպես կանոն, դատախազի նախապես գծածն է»,-ասում է Հ. Ալումյանը`
համոզված, որ դատախազությունն, ի վերջո, շարունակելու է պնդել իր սխալը:
«Այնուամենայնիվ, եթե մի փոքր շանս կա, ես ուզում եմ այն օգտագործել»,-եզրափակեց փաստաբանը:
Ի դեպ նշենք, որ գործն այս անգամ կլսվի Հարավային մասնագիտացված դատարանում:
Հիշեցնենք, որ Մատաղիս»-ի զորամասում 2 զինվորների սպանության համար մեղադրվում էին նույն զորամասի 3 զինծառայողներ: Առաջին ատյանի դատարանի վճռով 15 տարվա, իսկ Վերաքննիչ դատարանի վճռով ցմահ ազատազրկման դատապարտված երիտասարդները Վճռաբեկ դատարանից ազատ արձակվեցին, իսկ գործն ուղարկվեց լրացուցիչ քննության:

Placeholder