Ամենից շատ կարդացված նյութեր
.png)
Այսօր Ուկրաինայի ազգային թանգարանում բացվել է հայ հայտնի ռեժիսոր Սերգեյ Փարաջանովի աշխատանքների ցուցահանդեսը, որում ներկայացված են 55 աշխատանքներ` ֆիլմերի-էսքիզներ, ապակու վրա հավաքված կոլաժներ, տիկնիկներ, գծանկարներ, գլխարկներ և վերարտադրություններ: Ընտրված աշխատանքներն ամբողջական պատկերացում են տալիս Սերգեյ Փարաջանովի արվեստի մասին:
«Ցուցահանդեսը հաջողված է, քանի որ տարաբնույթ աշխատանքներ են ներկայացված»,-համոզված է Փարաջանովի տուն-թանգարանի տնօրեն Զավեն Սարգսյանը:
Ցուցադրությունը կշարունակվի մինչև մարտի սկիզբը և հիմնականում կներկայանի Կիևի հետ կապված կամ հենց այնտեղ արված աշխատանքները: