Ամենից շատ կարդացված նյութեր
.png)
ՀՀ գիտությունների Ազգային Ակադեմիայի ինստիտուտների տնօրենները դիմել են հանրապետության վարչապետին` կապված գիտական թեմաների պաշտպանության համար հատկացվող ֆինանսավորումը կրճատելու հետ:
Այս մասին Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ԳԱԱ-ի փոխնախագահ Յուրի Շուքուրյանը: Նրա խոսքով, ԳԱԱ-ի ինստիտուտների տնօրենները նամակով դիմել են համապատասխան մարմիններին` ակնկալելով, որ վերջինները կվերանայեն գիտական թեմաների պաշտպանության համար տրամադրվող գումարի կրճատման վերաբերյալ կայացրած որոշումը:
«Պետությունը պետք է հասկանա, որ գիտությունն ավելի լուրջ վերաբերմունք է պահանջում: Մեր հանրապետությունը, որ առանձնապես հարուստ չէ ռեսուրսներով, պիտի կարողանա օգտագործել իր ուղեղային արգասիքը»,- ասում է Ակադեմիայի քարտուղար, ակադեմիկոս Բաբկեն Հարությունյանը: Նա երկրի ապագան կապում է գիտության զարգացման, առաջընթացի հետ և համարում, որ ինստիտուտների տնօրենների մոտ առաջացած դժգոհությունը բնական է:
ԳԱԱ-ի փոխնախագահի խոսքով, պետական ֆինանսավորումը բաժանվում է երկու մասի` թեմատիկ և բազային: Թեմատիկ մասն իր մեջ, ըստ Յ. Շուքուրյանի, բացի աշխատավարձերի խնդրից, ներառում է նաև այլ ծախսեր: «Այժմ աշխատավարձը բարձրացել է, բայց այլ ծախսերը` մասնավորապես գիտական թեմաների համար նախատեսված գումարները, բավականին կրճատվել են»,-ասաց Յ. Շուքուրյանը: Նա հավաստում է, որ աշխատավարձերը բարձրացել են այդ ծախսերի հիման վրա: Ըստ Յ. Շուքուրյանի, նախկին 30 հազարի փոխարեն աշխատավարձն այժմ կազմում է 47 հազար դրամ: «Այլ ծախսերի համար տրամադրվող գումարն առաջ կազմում էր աշխատավարձի 20%-ը, իսկ այժմ, այն կազմում է գումարի ընդհամենը 7%-ը»,-նշեց ԳԱԱ-ի փոխնախագահը:
ԳԱԱ-ի ներկայացուցիչները հույս ունեն, որ կառավարությունն` ի դեմս վարչապետի, ըմբռնումով կմոտենա այս խնդրին:

Placeholder