ԲՈՒՀ-ԱԿԱՆ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅՈՒՆ. ՄԻՆՉԵՎ ՄԱՐՏԻ 16-Ը
Կրթություն, գիտություն
17:54 31/01/2008

ԲՈՒՀ-ԱԿԱՆ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅՈՒՆ. ՄԻՆՉԵՎ ՄԱՐՏԻ 16-Ը

Գնահատման և թեստավորման կենտրոնը վաղվանից կկսի 2007-2008 ուստարվա շրջանավարտների «Հայոց լեզու և հայ գրականություն», «Մաթեմատիկա», «Օտար լեզու» (անգլերեն, ֆրանսերեն, գերմաներեն, ռուսաց լեզու) առարկաներից պետական ավարտական և միասնական ՝ 2008 թվականի բուհերի ընդունելության քննությունների մասնակցող շրջանավարտների (դիմորդը) դիմում-հայտերի ընդունումը: Ինչպես տեղեկացանք ԿԳՆ հասարակայնության հետ կապերի վարչությունից, 2007-2008 ուստարվա շրջանավարտները դիմում-հայտ պետք է լրացնեն իրենց ուսումնական հաստատությունում, իսկ նախորդ տարիների շրջանավարտները` իրենց բնակության վայրում` այդ նպատակով առանձնացված ուսումնական հաստատությունում. դրա մասին տեղեկություն կարելի է ստանալ փաստացի բնակության վայրի մարզային կրթության վարչությունում:

Նշենք, որ դիմորդը «ՎՏԲ Հայաստան բանկ»-ում Գնահատման և թեստավորման կենտրոնի 160481037341 հաշվեհամարին յուրաքանչյուր քննությանը մասնակցելու համար պետք է փոխանցի 1500 դրամ և վճարման մասին անդորրագիրը կցի դիմում-հայտին: Միասնական քննության վճարից ազատվում են հետևյալ դիմորդները` պարտադիր ժամկետային ծառայությունից զորացրված անձինք, 1-ին և 2-րդ խմբերի և մինչև 18 տարեկան մանկուց հաշմանդամները, ՀՀ պաշտպանության ժամանակ զոհված զինծառայողների երեխաները, առանց ծնողական խնամքի մնացած մինչև 23 տարեկան անձինք:

Նշենք, որ դիմորդները, փաստորեն, պետք է արագ ու հաստատապես կողմնորոշվեն, որովհետև դիմում-հայտերի ընդունման վերջին ժամկետը 2008 թվականի մարտի 16-ն է:
Placeholder
ԲՈՒՀ-ԱԿԱՆ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅՈՒՆ. ՄԻՆՉԵՎ ՄԱՐՏԻ 16-Ը